Սերժ Թանկյան, թասիբ, նամուս, արժանապատվություն, խիղճ… լսե՞լ ես նման բաների մասին: Երբևէ մտքովդ անցե՞լ է, որ Հայաստանը քեզ համար միայն քաղաքական գաստրոլների վայր չէ: Երբևէ մտքովդ անցե՞լ է, որ Հայաստանը պատերազմող պետություն է, որի սահմանները պաշտպանում է բանակը: Ու շատ հաճախ կյանքի գնով է պաշտպանում, հայ ժողովրդի լավագույն զավակների կյանքի գնով: Ադրբեջանում «խաղաղ հեղափոխության» մասին ապուշություններ դուրս տալու, Հայաստանում բնակարան գնել խոստանալու ու չանելու հետ մեկտեղ երբևէ մտքովդ անցե՞լ է, որ Հայրենիքի վրա ինքնահաստատվելուն և Հայրենիքը կթելուն զուգընթաց կարելի է գոնե թե ամենաշարքային հայաստանցու նման ամսեկան 1000 դրամ փոխանցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին: Երբևէ մտքովդ անցե՞լ է, որ Հայաստանում քաղաքան գաստրոլներիդ հանգիստը այն մարդիկ են ապահովում, որոնց զոհված ու հաշմանդամ դարձած ընկերներին օգնելու համար ստեղծված հիմնադրամին գոնե 1000 դրամ գումար չես տալիս: Հայաստանում ապրող և աշխատող ցանկացած մեկն ամսեկան 1000 դրամ տալիս է, իսկ դու և օրինակ Arsinée Khanjianը, որ ձեր փիառի համար Հայրենիք եք կթում, Հայրենիքի վրա ինքնահաստատվում եք, ճառեր եք ասում, հեղափոխություններ եք անում, մի քոռ կոպեք այս հիմնադրամին չեք տվել մինչև այսօր: Եկել է անկեղծ խոսելու ժամանակը: Եթե դուք հայ եք ու Հայաստանը ձեր երկիրն է, ապա մենք՝ Հայաստանում ապրողներս, Հայաստանում ՀՆԱ ստեղծողներս, հարկեր վճարողներս ու «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին վճարում կատարողներս ո՞վ ենք: Պարզ հարց, որի պատասխանը շուտով ստանալու ենք: Կամ դուք կամ մենք:
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից