Էդ գիշեր հարսանիքի երաժշտություն էին միացրել ու խփում էին տունս…
Advertisement 1000 x 90

Էդ գիշեր հարսանիքի երաժշտություն էին միացրել ու խփում էին տունս…

Հաղորդավար Ժիրայր Ոսկանյանի ֆեյսբուքյան հրապարակումը.

«#ԿյանքըՍահմանին
«Տունս, գյուղս խփում էին հարսանիքի երաժշտության տակ։ Գիտես չէ՞՝ ինչի են տունս ավիրել․ էդ ժամանակ տանը չեմ եղել, ինձանից թե չէ վախենում են դրանք։ Այգիս վառել են, ծառերս պառկած են գետնին, թուզը ընկած ծառիցս եմ հավաքել»: Տիկին Լիդան է։

Տավուշի ամենատաք համայնքում՝ Այգեպարի կատարին՝ բլրի վրա է ընդարձակ, կանաչ պաստառներով նրա տունը։ Հասա տան դարպասի մոտ․ տունը նայում է դիրքերին, ադրբեջանական գյուղին։ Հակառակորդի 4 արկ ընկել է տան վրա, քարուքանդ արել, մնացել է միայն խոհանոցը, այգին այրվել է, այս կնոջ հասակի բերքատու ծառերն՝ ընկել։

«Մենակ եմ ապրում՝ կյանքս տված էս հողին։ Էդ գիշեր հարևանիս տանն էի՝ պադվալում, էդ զենքերի ձենի տակ հո չէի վախում, հո չէի վախում․ մտածում էի մենակ երեխեքին բան չլինի, մեր ջահելներին մենակ մի բան չլինի։ Պադվալից դուրս պրծա թե չէ՝ տեսնեմ տունս կրակի մեջ ա, սիրտս էլ հետն էր վառվում։ Էնքան մոտ եմ իրենց գյուղին, որ իրենց հարսանիքի ձայներն էլ եմ լսում, էդ գիշեր հարսանիքի երաժշտություն էին միացրել ու խփում էին տունս։ Տունս, գյուղս խփում էին հարսանիքի երաժշտության տակ։ Մեկ մտածում եմ՝ թող կոտորվեն, հետո մտածում՝ դե իրենք էլ են մարդ․․․ չգիտեմ, իրե՞նք էլ են մարդ։ Գիտես չէ՞՝ ինչի են տունս ավիրել․ էդ ժամանակ տանը չեմ եղել, ինձանից թե չէ վախենում են դրանք։ Գիտեն, ստեղից գնացողը չեմ, իմ տունը, իմ գյուղը թողողը չեմ։ Ժիրայր ջան, էս թուզը դնում եմ հետդ։ Այգիս վառել են, ծառերս պառկած են գետնին, թուզը ընկած ծառիցս եմ հավաքել, կեսը մի քիչ վառվել ա, բայց համը, համը տես, բերանիդ մեջ հալվում ա։ Բա ինձ կհաղթե՞ն։ Տո սկի իմ թզի ծառին չեն հաղթել, ծառս ընկել ա, բայց բերքս վրան մնացել»:

Տիկին Լիդան կոմպոտը խմացրեց, ընկած ծառերից հավաքած բերքը դրեց հետներս ու վերջում ասեց․ «Թող պոստում տղերքը լավ լինեն, Աստված ձեր հետ, բան չկա, դուխով եղեք»»:



Նման նյութեր