Ինչքան փորձում եմ չկարդալ, չանդրադառնալ համացանցը ողողած զզվելի մեղադրանքներն ու հեգնանքն ուղղված ժամանակակից գրողների ու գրականության հասցեին, մեկ է չի լինում չտեսնելու տալ: Ինչպե՞ս է ստացվում, որ մենք հարգում ենք ծրագրավորողին, թեպետ չենք հասկանում ծրագրավորումից, հարգում ենք պատշարին, թեպետ պատ շարել չգիտենք, հարգում գժվում ենք երաժիշտի համար, թեպետ նվագել չգիտենք, բայց այ հենց հերթը հասնում է գրողին, պարզվում է մենք էնքան ենք հասկանում գրականությունից, որ կարող ենք մեր իրականում մակերեսային ու ժամկետն անցած պատկերացումները սարքել ատելության բիզ ու դրանով հանել ժամանակակից գրեղի աչքը, որ հանկարծ չհամարձակվի գոյություն ունենալ: Ասենք դու տարիներով տքնում ես ավելի հավաստի լեզու, ավելի ազդու արտահայտչականություն և ցավոտ չխոսկան թեմաների մասին խոսելու տեխնիկա զարգացնելու վրա, մեկ էլ ահա մի սնոբ պատգամավոր կամ մի կարդացած վարսավիր գալիս սկսում են քեզ դատել ու գնահատել ճիշտ արժեհամակարգից շեղվելու քո չափը: Պատճառն այն է, որ լավ իսկական գրականությունը միշտ մի կես մետր դուրս է կյանքի, առնվազն գրականության մասին նորմայավորված պատկերացումներից, այն ուրիշ բան լինելու համարձակություն ունի:
Կարեն Անտաշյանի էջից: