«Իսլամական պետության» կողմից 2014-ին գերեվարված 6417 եզդիներից 2 880 հոգի անհայտ կորած են համարվում։
2014 թվականի ամռանն ԻՊ-ն Սինջարի վրա հարձակվելուց հետո գերեվարել էր 6 417 եզդի, այդ թվում` 3 548 կին և 2 869 տղամարդ:
Այս տարիների ընթացքում գերեվարված եզդիներից հաջողվել է փրկել է 3 537 հոգու՝ 1 201 կին, 339 տղամարդ, 1043 անչափահաս աղջիկ և 954 անչափահաս տղա»։
Անհայտ կորած 2880 հոգու մեջ ներառվում է 1 304 կին և 1 576 տղամարդ:
ԻՊ-ի հարձակման առաջին օրը Սինջարում զոհվել է 1 293 մարդ, ներքին տեղահանվածների թիվը կազմել է 310 000 մարդ, իսկ Իրաքից ընդհանրապես հեռացածնեիր թիվը՝ 100 000 եզդի։ Սինջարում ԻՊ-ի վայրագությունների հետևանքով 2745 երեխա մնացել է երկկողմանի ծնողազուրկ։
2014 թ. Օգոստոսի 3-ի ԻՊ-ն բացի կցեղասպանություն իրականացնելուց, բազմաթիվ եզդի երիտասարդ կանանց և աղջիկների վաճառեց սեռական ստրկության։
Բացի մարդկային կորուստներից եզդիներն ունեցան նաև անշարժ և շարժական գույքի կորուստ, նյութական կորուստ, որը մինչև հիմա չի հաշվարկվել։
Սինջարն այսօր էլ չունի անվտանգության երաշխիք։ Այսօր այստեղ գործողություններ են իրականանցում նաև թուրքերը, իբրև թե թիրախավորելով PKK-ին։ Այսօր եզդիները հիմանականում բնակվում են Դուհոկ նահանգում, և դեռ հապաղում են վերադառնալ Սինջար, քանի որ այնտեղ պահպանվում է ռազմական լարվածությունը։ Իհարկե, կան վերադարձողներ, բայց նրանց թիվը մեծ չէ։
Այժմ Իրաքի կենտրոնական իշխանության կողմից աշխատանքներ են տարվում, որպեսզի ներքին տեղահանված եզդիների վերադարձը հեշտացնեն և անվտանգ դարձնեն։
Իրաքյան կառավարությունը նաև վերադարձող ընտանիքներին տրամադրում է ֆինանսական աջակցություն։
Հատկանշական է նաև, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի օրը Բաղդադում Իրաքի վարչապետ Մութաֆա ալ-Քադհիմիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ «մենք ամեն ինչ անելու ենք ձեզ հատկապես Սինջարում օգնելու համար ՝ օգնելով եզդիներին»:
Կարծես թե եզդիների վերադարձը Սինջար որդեգրած քաղաքականությունը ևս մեկ մեսիջ է Թուրքիային, որն այդ կողմերի վրա աչք ունի։
Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից: