Հրապարակային 4 հարց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին
Advertisement 1000 x 90

Հրապարակային 4 հարց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին

Սույն թվականի մարտի 1-ին ՔՊ կուսակցությունը հայտարարեց, որ չեղարկում է մարտի 1-ի երթը՝ նշելով, որ «ստեղծված իրավիճակում առաջնային է առողջապահության նախարարության հորդորին հետևելը և բոլոր տեսակի կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկումը»: Հարկ է նշել, որ որևէ հորդոր ՀՀ ԱՆ-ը հրապարակային չի ներկայացրել:

Հարց.

1. Ինչո՞վ էր պայմանավորված կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու ՀՀ ԱՆ միայն ձեզ ուղղված հորդորը հանրությունից գաղտնի պահելու հանգամանքը։

2. Ի՞նչ ձևաչափով էր ներկայացվել այդ հորդորը՝ գրավո՞ր, թե՞ բանավոր, և կոնկրետ ի՞նչ բնույթի, ծավալի և խորության կանխարգելիչ միջոցառումներ էր հորդորում իրականացնել ՀՀ առողջապահության նախարարությունը։

3. Կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու հորդորի մեջ ներառվա՞ծ էր արդյոք զանգվածային փողոցային միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու արգելքը։

4. Ձեզ և Ձեր կողմից ղեկավարվող կուսակցությանը մեղավոր և պատասխանատու համարո՞ւմ եք Հայաստանում նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի համար:

Եթե գտնում եք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գործել է ճիշտ, չի թաքցրել տեղեկատվությունը և առաջնորդվել է հանրային շահերով, ապա պետք է օր առաջ հրապարակեք ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՔՊ-ին ուղղված հորդորի ամբողջական տեքստը:

Կանխավ շնորհակալ եմ բաց և հրապարակային աշխատանքի և համագործակցության համար:



Նման նյութեր