«Ես մտավորական մարդ եմ, չնեղացա, որ ինձ չընտրեցիք, ես ցուցամոլ չդարձա, հեռուստատեսությամբ բոլոլա սարքեի» Արթուր Վաղարշյան. pastinfo.am
Advertisement 1000 x 90

«Ես մտավորական մարդ եմ, չնեղացա, որ ինձ չընտրեցիք, ես ցուցամոլ չդարձա, հեռուստատեսությամբ բոլոլա սարքեի» Արթուր Վաղարշյան. pastinfo.am

«Ի՞նչ հոգեվիճակ ունեք այս պահին»,- ՍԴ դատավորի թեկնածու, ՝ մեկ անգամ մերժված ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանին նման հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Թեկնածուն պատասխանեց՝ նախորդ գործընթացը իր արդյունքներով, և ներկայիս գործընթացը լրիվ տարբեր բաներ են։

«Նախորդ մրցույթներից, որ չեմ մասնակցել՝ խնդիրը երբեմն դրվում էր այսպես՝ ես իմ մասնակցությամբ խանգարում եմ հեղափոխությանը։ Ես էլ ասեցի տղեք՝ ես չեմ ուզում հեղափոխությանը խանգարել։ Հասկանալով, որ իմ մասնակցությունը նորմալ գործընթացներին կարող է խանգարել, որոշել եմ որոշ գործընթացների չմասնակցել։ Հիմա այս պահին՝ ես չեմ հասկանում իրավիճակը, մեր պետության, ժողովրդի կյանքում ոչինչ չի փոխվել, քաղաքական իրավիճակը, պայմանները չեն փոխվել, ընթացքը, մարդկանց վերաբերմունքը, չի փոխվել՝ ես գտնում եմ փոխվել է, եթե ինչ-որ մեկը գտնում է, որ ոչինչ չի փոխվել, ես ուղղակի զարմացած եմ։ Ես մտավորական մարդ եմ, ես չնեղացա, որ ինձ չընտրեցիք, ես ամբիցիայի մեջ չմտա, ես ցուցամոլ չդարձա, հեռուստատեսությամբ բոլոլա սարքեի, ես հասկացա, որ սա իրավական գործընթաց է, որը որոշակի միտումներով վերածվել է նաև քաղաքականի։ Ես գտնում եմ, որ ընդիմություն, հներ-նորեր պայքարում պետք են ինձ նման անկախ քաղաքական անցյալ, բարձրագույն պաշտոնյաների հետ կապ չունեցող անձինք, որոնք երկու ճամբարների արանքում կարող են հաշտարարի դեր կատարել և ճիշտը դա է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուր` Փաստինֆո



Նման նյութեր