Քաղաքական կոչվող իրադարձություններին 3 ամսից ավել մոտից չեմ հետևում: Օրը մեջ լուրեր եմ թեթև կարդում ու լսում, որ հասկանամ միջավայրում ինչ է կատարվում:
Հեռահար դիրքերից դաշտում որևէ էական և նշանակալի իրադարձություն առայժմ չկա ու դժվար էլ առաջիկայում լինի, բացի նրա ինչն արդեն բոլոր գիտակիցներին պարզ է` ճահիճն ու նրա տիրակալը:
Նոր էլ թեթև լուրեր կարդացի, աչքովս ընկավ այն մարդու` տիրակալի ինչ-որ նոր կատարված գրառման մասին մի «վերլուծական» հոդված, հետաքրքեց, գնացի կարդալու (իր էջին շուրջ երեք ամիս չեմ հետևում ու առօրյաս խաղաղվել է ):
Իմ դիտանկյունից, գրառման մեխը հետևյալ միտքն է. «Իշխանությունը պետք է անի բացառապես ռազմավարական քայլեր` չվախենալով….» և սա գրված է ճիշտ և սխալ քայլեր հարաբերական եզրույթների քննարկման համատեքստում:
Իմ գլխուղեղի ռացիոնալ մասը այս միտքը համադրում է երկրի անցած վերջին երկու տարվա հետագծին ու արդյունքում հասկանում, որ այդ «պետք է անի ռազմավարական քայլերը» չգիտես ինչու այդպես էլ տեսանելի չեն դառնում: Այսպես կոչված սխալ ու ճիշտ քայլերի քննարկումը հետաքրքիր էլ չէ:
Այս «իշխանական» մտորումների հետ կապված միայն մի դիտարկում կանեմ, զուտ միայն նրա համար, որ այս ամենում ռազմավարական քայլեր եզրույթն է մեջտեղ բերվել, ու էլի հետ գնամ իմ հեռահար դիրքերից դիտելու:
Իշխանափոխությունը կամ հեղափոխությունը, առկա համակարգերը պարալիզացնելով, վերջինիս կառավարիչներին անգործունակ դարձնելու միջոցով նրանց հեռացնելու (իշխանությունից զրկելու) մասին է: Եվ սա ապակենտրոն և բազմագործիք պայքարի, իրարից շատ տարբեր շահերով մարդկանց ընգրկող գործընթացն է, ինչը հավանաբար չգիտակցված, բնութագրվում է «սխալների շարան» ձևակերպմամբ և վերագրվում մեկ կենտրոնի` ՔՊ-ին:
Իսկ պետականաշինությանը այս նույն տրամաբանությամբ վերաբերվելով ստանալու ենք քաոս: Եվ այս ամենում ռազմավարական կոչեցյալ քայլերը անհարկի և անտեղի են մեջբերված:
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից