Արմեն Քոլոյանին անձամբ ճանաչում եմ ու երբեք չէի պատկերացնի, որ Հանրային Ռադիոյի դիմացից Արցախի դրոշը հանողն ինքն է լինելու․ Հովհաննես Իշխանյան
Advertisement 1000 x 90

Արմեն Քոլոյանին անձամբ ճանաչում եմ ու երբեք չէի պատկերացնի, որ Հանրային Ռադիոյի դիմացից Արցախի դրոշը հանողն ինքն է լինելու․ Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հանրային ռադիոյի տնօրեն են խալտուրայով ընտրել Ազատություն ռադիոյի աշխատակցին
Ազատություն ռադիոկայանի աշխատակից, 30 տարի Հայաստանում չբնակված, դաշնակցության շնորհիվ Չեխիայում հաստատված Արմեն Քոլոյանը կարող էր խալտուրայով դառնալ Հանրային ռադիոյի տնօրեն միայն ու միայն Արցախը դավաճանաբար հանձնելու պարագայում:

Ինչո՞ւ

Որովհետև հանրությունն ու մասնագիտական դաշտն այդ խալտուրան բանի տեղ չդրեց, իսկ բանի տեղ չդնել այդպիսի կեղծիքը հնարավոր էր, եթե անհամեմատ ավելի մեծ խալտուրա է եղել մարդկանց կյանքում, Արցախի հանձնման մասշտաբի մեծ խալտուրա, որ կեղծիքի հանդեպ մարդկանց զգացումները քամված լինեն, փոքր կեղծիքի նյութական կետ լինի, աչք չզարնի մեծից հետո։

Արմեն Քոլոյանին անձամբ ճանաչում եմ ու երբեք չէի պատկերացնի, որ Հանրային Ռադիոյի դիմացից Արցախի դրոշը հանողն ինքն է լինելու:

Իսկ Ազատություն ռադիոն կմնա պատմության մեջ որպես արցախահանձնության, հայերի ցեղասպանության իրականացման ռադիո իր Հրայր Թամրազյաններով, Հովհաննես Մովսիսյաններով, Սիսակ Գաբրիելյաններով, Արտակ Համբարձումյաններով և արդեն նաև Արմեն Քոլոյաններով, որոնք նախընտրեցին դեղին մամուլի հռչակավոր զրպարտիչ Նիկոլ Փաշինյանին պրոֆեսիոնալ լրագրության ու հայերի իրավունքների պաշտպանության փոխարեն»։