«Օբյեկտիվորեն ես հայ չեմ։ Ես նույնիսկ ռուս չեմ. ես հրեա եմ։ Բայց… հոգով», – ասում է 27–ամյա Ալեքսանդր Լիստենգորտը, որը մի քայլող պատմություն է։ Նրա մասին կարելի է երկար գրել, բայց մենք դա հակիրճ կանենք։
Ալեքսանդրը բանասեր է, գրող, էզոտերիկ, ապրում է Մոսկվայում, պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել է հայերենով, աշխատել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը, հայերեն բանաստեղծություններ է գրում ու նույնիսկ դուդուկ է նվագում։ Ինչպե՞ս է դա ստացվել։ Միանգամից հերքենք մտքով անցած առաջին վարկածը՝ ո՛չ, Սաշայի երակներում ոչ մի կաթիլ հայկական արյուն չի հոսում, ու միանգամից հրաժարվենք երկրորդ վարկածից՝ ո՛չ, Սաշան ամուսնացած չէ հայուհու հետ։
«2010 թվականին ընդունվեցի Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան, որտեղ պետք է օտար լեզու ընտրեինք։ Չորս տարի հայերեն ուսումնասիրեցի, իսպաներեն էլ սովորեցի։ Հայերենը միանգամից դյութեց ինձ իր տառերով, հնչողությամբ, արմատներով։ Ես իմ ուսուցչի՝ Ռուզաննա Հակոբովնայի հետ առանձին էի պարապում, ազատ ժամանակ Թումանյան, Սայաթ-Նովա էի կարդում, Վահան Արծրունու, Ռուբեն Հախվերդյանի, Արթուր Մեսչյանի երգերն էի լսում․․ Հիմա էլ հայ ռեփերների եմ լսում՝ Մոս, Մեծ Հայք, Հայկո․․․», – ասում է Լիստենգորտը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am