Ծովինարը: Մեր քույրը, մեր ընկերը ու հույս տվողը: Ինչե՜ր տեսավ այս օրերին Ծովինարը, տեսավ ու չպատմեց, զսպեց իրեն հանուն Արցախի, հանուն հայության, հանուն հաղթանակի, հանուն իր և մեր՝ բոլորի երեխաների ապագայի, հանուն առաջնագծում մարտնչող ամուսնու, ընկերների, հարազատների…Ով-ով բայց մենք լավ ենք զգում նրա դեմքից ինչ դառնություն է թաքնված նրա ժպիտի տակ: Սիրտս պայթում է, ուզում եմ գոռալ, հայհոյել…գժվել կարելի : Ֆեյսբուքում պաթոսախեդ վիճակ է, այստեղ «կյանքը» համեմատական չէ իրականության հետ: Մարդ կարող է չխոսելուց , չգրելուց, ներսում կուտակվածը դուրս չտալուց ինֆարկտ ստանա: Իրավիճակն է այդպես պահանջում, բայց որքա՜ ն ժամանակ: Կապրե՞նք, իսկ եթե ապրենք, ինչ կյանքով ենք ապրելու՝ հպա՞րտ, ստորացվա՞ծ, ամոթի զգացումո՞վ, թե՞ փողոցի թափառական շների պես, որոնց համար խիղճ ունեցողները կեր են դնում, իսկ անխիղճները՝ հարվածում: Ամաչում եմ Ծով ջան, որ դու այդտեղ ես, իսկ ես Երևանում տաքուկ տեղավորված գրում եմ այս տողերը: Գրում եմ առանց պաթոսի, սթափ եմ ու հասկանում եմ ինչի առաջ ենք կանգնած: Աստված տա ամեն ինչ ավարտվի, մեր սրտով ավարտվի ու դու քո պատրաստած ռեպորտաժներում երբ ժպտաս, թաքնված անհանգստություն, դառնություն չլինի: Խաղաղություն եմ ուզում, արժանապատիվ:
Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:
Ծովինարը: Մեր քույրը, մեր ընկերը ու հույս տվողը: Ինչե՜ր տեսավ այս օրերին Ծովինարը, տեսավ ու չպատմեց, զսպեց իրեն…
Gepostet von Հար Հարությունյան am Samstag, 3. Oktober 2020