Մի քանի օր կապ գրեթե չունեի ու չեմ կարողացել հետեւել ֆեյսբուքյան “ֆրոնտին”, փաստորեն այստեղ արդեն հասցրել են պարտվել, հանձնել, դատել, մեղադրել ու ամենածանր, սարսափելի պայմաններում այսօր կռվողներին անգամ` նահանջող դարձրել…
Պատերազմը լակմուսի թուղթ է, բոլոր ժամանակներում է ջրի երես հանում հասարակական գիտակցության թերություններն ու խնդիրները, եւ պարտվել է այն կողմը, որը հենց թիկունքում է թերացել, թիկունքում է նահանջել ու տեղի տվել սադրանքներին։
Պատերազմը հեռվից` որպես ֆուտբոլային խաղ դիտողներից, բազմոցներին թիկնած հայրենասիրական պաթոսախեղդ կոչեր անողներից մի քանիսը երանի մեկ ակնթարթ հայտնվեին առաջնագծում, մեկ անգամ տեսնեին զինվորի` մահ տեսած աչքերը, գեթ մի պահ հասկանային, թե ինչ անպարտելի ուժ կա թշնամու առաջ կանգնած հերոսի մտքում։
Մենք մեր կյանքով ու ամեն րոպե ապրածով պետք է արժանի լինենք նրանց, մեր ապրելու համար այսօր մահանում են կյանքը չտեսած հերոսներ, մեր ապրելու գինն անասելի բարձր է ու այդ ապրելու ամեն վայրկյանը պետք է ծառայեցնել նրանց սխրանքին, մենք նաեւ իրենց չապրածը, չհասցրածը պետք է հասցնենք…
Արցախում ամեն ինչ շատ այլ կերպ ես զգում ու տեսնում, այստեղ պարտվել չկա, այստեղ միշտ #ՀԱՂԹՈՒՄԵՆՔ
Գայանե Աբրահամյանի էջից:
Մի քանի օր կապ գրեթե չունեի ու չեմ կարողացել հետեւել ֆեյսբուքյան "ֆրոնտին", փաստորեն այստեղ արդեն հասցրել են պարտվել,…
Gepostet von Gayane Abrahamyan am Mittwoch, 21. Oktober 2020