Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա խոսքի գրեթե ամեն տառը մեզանում մեկնաբանվեց, բայց կարծես թե ուշադրությունից դուրս մնաց, ըստ իս, չափազանց կարևոր մի հանգամանք. Հայաստանի հետ ընդհանուր հարաբերությունների կառուցման հիմնարար տարրերից առաջինը շեշտվեց քրիստոնեության հանգամանքը։
Անշուշտ Ռուսաստանի նման հզոր գերտերության նախագահի ամեն մի խոսքը նախօրոք մշակված է, սակայն տպավորություն ստեղծվեց, որ դա նույնիսկ ենթագիտակցական կաղապարի մակարդակում արմատացած ռուսական ներկայիս քաղաքական և մտավորական շրջանակների գոնե մի հատվածի մեզ համար դրական նշանակություն ունեցող կարծրատիպի հանպատրաստից բարձրաձայնումն էր, որը հետագա խոսքում փորձ կատարվեց հավասարակշռել այլ նախադասությամբ։
Առաջին հայացքից պարադոքսալ է, բայց փաստ, որ Հայաստանի քրիստոնեական կերպարը մեզ համար շատ դեպքերում դրական ընկալումներ է ապահովում նաև շիա մահմեդականության պատվար Իրանում, բայց սա առանձին անդրադարձի նյութ է։
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա խոսքի գրեթե ամեն տառը մեզանում մեկնաբանվեց, բայց կարծես թե ուշադրությունից…
Gepostet von Vardan Voskanyan am Freitag, 23. Oktober 2020