ԴԱԴԱՐԻ ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ
Սեպտեմբերի 27-ից մինչ օրս՝ գրեթե մեկ ամիս, ոչ մի նիշ չեմ հրապարակել ՖԲ-ում։
Պատճառը… Եթե այնտեղ չես, ուր որոշումներ են ընդունվում, եւս առավել՝ եթե կանգնած չես մահվանը դեմ-հանդիման, գրածդ, ասածդ, մտածածդ, մեղմ ասած՝ հիմարություն է, ուղիղ ասած՝ [ … ] մխիթարանք։
Բայց ինչ մեղքս թաքցնեմ՝ միջին վիճակագրական յուրաքանչյուր հայի պես ես էլ ամեն օր քայլել եմ ՖԲ-յան հարահոսով՝ հասնելով ընդհանուր առմամբ ՈՉՄԻՏԵՂ։ Լրատվությունը, որ պետք է սներ քննադատական միտքը, անպիտան ու խոտելի է։ Հայրենասիրական պաթոսն՝ անմիտ։ Զոհերի ցուցակները՝ սրտմաշուկ։
ՖԲ կոչվող այս տարածքում մնում են միայն ինքնահնար գեբելսների ըքաունթները, որոնք մեզ խոստանում են նվաճել արդեն նվաճվածը, ազատագրել արդեն ազատագրվածը՝ փիլիսոփայական ռեվերսը բացատրելով ոչ թե Ալֆայի մտասեւեռմամբ կամ «համաշխարհային ազգ» քոսով, այլ՝ ժամանակավրեպ ու վսեմ մի ինքնագնահատականով, որը, ցավոք, կյանքեր է արժենում։
Ինքնագնահատվողներն հիմա էլ խաղաղության վրա են քշում, իբր դա պատերազմի հականիշն է։
Чушь… կասեին ռուսները։
Տիգրան Պասկևիչյանի ֆեյսբուքյան էջից
https://www.facebook.com/tigran.paskevichian.7/posts/2883029821929403