Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի գրառումը.
ԻՆձ թվում էր սա այնքան պարզ է, որ գրելու չէ, սակայն ոնց հասկանում եմ պետք է շատ հակիրճ ձևակերպել:
– Սա կապիտուլիացիայի համաձայնագիր է:
– Սա ստորագրվել է միանձնյա առանց ժողովրդի և իշխանության այլ մարմինների հետ համաձայնության գալու:
– Սա ստորագրողը անկախ ամեն ինչից չի կարող շարունակել կառավարել երկրում և որոշումներ կայացնել: Անձին արժանի գնահատականները թողնում եմ մի կողմ, դա հետո:
– Այս համաձայնագրի թաքնված կետերից է նա, որ հինգ տարի հետո պատերազմը վերսկսվում է, և նրանք վերցնում են մնացյալ տարածքները: Սա խաղաղության համաձայնագիր չէ:
Տնտեսական կողմի մասին:
– Արցախում գույքային կորուստները մի քանի տասնյակ միլիարդ դոլարի են:
– Տնտեսական, բաց թողնված եկամուտների տեսքով կորուստները կրկին միլիարդ դոլարների են հասնում, ընդ որում սա արդեն յուրաքանչյուր հաջորդ տարի, այսինքն շարունակական:
– Եթե նույնիսկ այս պահին 150,000 տեղահանվածից, 50 հազարը հետ գնա Արցախ, ինչի վրա մեծ կասկածներ ունեմ, ապա այդ հարյուր հազարը մնում է փախստական այստեղ:
– Այս թվով մարդկանց միայն մինիմալ պայմաններով բնակֆոնդ ապահովելը կանցնի երկու միլիարդ դոլարի շեմը:
– Սոցիալական և այլ ծրագրերի գծով ծախսերը կհասնեն հարյուրավոր միլիոնների, եթե կարողանանք անել, եթե ոչ` հետևանքների մասին իմաստ չկա գրելու, պարզ է:
– Շուրջ 1,500 հայտարարված զոհվածների հարազատներին առաջիկա տարիներին տրվելիք հատուցումները միջին հաշավարկներով արդեն անցնում են երկու հարյուր միլիոն դոլարի շեմը: Որը նույնպես մեր` հարկ վճարողների ուսերին է:
– Պատերազմում ռազմական մեր կորուստները, ըստ տարբեր աղբյուրների մոտավոր գնահատականների, անցնում է միլիարդ դոլարի շեմը:
– Այս ամենով հանդերձ եթե համաձայնագրի կետերին համաձայնվում ենք, մեզ վրա նաև պարտավորություններ ենք վեցնում (թշնամու համար ճանապարհ ապահովել և այլն), որոնք կրկին ենթադրում են հարյուրավոր միլիոն դոլարների ծախսեր: Սրանք նույնպես մեր` հարկ վճարողների ուսերին են:
Արդյոք մենք կարող ենք այս պայմաններով կապիտուլիացիայի համաձայնագիր ստորագրել: Երբ, ընդ որում, սա խաղաղության համաձայնագիր չէ, և կրկնեմ, պատերազմը վերսկսվելու է առնվազն հինգ տարի անց և մենք այս վիճակով չենք հասցնելու խելքի գալ ու մի քանի օրում կորցնելու ենք Արցախի մնացյալ մասը:
Սա ստրկացման և կեղեքման համաձայնագիր է: Ես չգիտեմ որոնք են լուծումները, քանզի բոլոր առկա ռեսուրսներից տեղյակ չեմ (թե ռազմական, թե մարդկային, թե տնտեսական):
Բայց միանշանակ է, որ լուծումները չեն կարող ստեղծվել այն միջավայրում, որում առաջացել է խնդիրը և հետևաբար մեզ այլ որոշում կայացնողներ են պետք, այլ կառավարում, անցումային կառավարում և ժողովրդի ներկայացուցչական կառավարում: Սա իրապես կործանման տանող ծանր իրավիճակ է:
ԻՆձ թվում էր սա այնքան պարզ է, որ գրելու չէ, սակայն ոնց հասկանում եմ պետք է շատ հակիրճ ձևակերպել:
– Սա կապիտուլիացիայի…
Опубликовано Hovhannes Avetisyan Вторник, 10 ноября 2020 г.