Վահագն Վարագյանի ֆեյսբուքյան գրառումը.
Լսեցի Արայիկ Հարությունյանի բոցաշունչ ելույթը, որի ժամանակ նա մեղադրում էր բոլորին ու հայ ժողովրդին կապիտուլյացիայի համար՝ գցելով իր վրայից բոլոր տեսակի պատասխանատվությունները։
Իր այդ ելույթում Արայիկը բառացիորեն ասում է. «Ամեն օր հարյուրավոր զոհ ու վիրավոր էինք տալիս»։ Պատերազմը տևել է 44 օր։ Եթե ամեն օր 100 զոհ տայինք, ապա ստացվում է, որ զոհերի քանակը 4400 պիտի լինի։ Մինչդեռ պաշտոնական հրապարակվել է միայն 1300-ի անունը։
Մարդիկ խելագարված փնտրում են իրենց երեխաներին։ Չգիտեն, ողջ են, թե մեռած, գերի են, թե կորած։ Գիտեն, որ մահացել է երեխան, բայց դիակը չեք տալիս, որ գոնե զինվորական պատվով հուղարկավորեն։
Արայիկ, դո՛ւ անձամբ, գաղտնի ես պահում զոհված զինվորների ցուցակը։ Մինչև հիմա։ Հիմա, երբ պատերազմն ավարտվել է, ռազմական գործողությունները՝ դադարել, մինչև հիմա չես թողում, որ ծնողները իմանան իրենց երեխաների ճակատագիրը։ Գիտես ինչո՞ւ։ Որովհետև դու նույնիսկ մահը չես հարգում։ Ու ի սկզբանե այդ տղերքի կյանքը քո համար գին չուներ։
Ու այսքանից հետո դեռ մա՞տ ես թափ տալիս։ Ո՞վ։ Դո՞ւ։ Ձենդ կտրի հենց հիմա՛։ Ոչնչությո՛ւն։
Լսեցի Արայիկ Հարությունյանի բոցաշունչ ելույթը, որի ժամանակ նա մեղադրում էր բոլորին ու հայ ժողովրդին կապիտուլյացիայի…
Опубликовано Վահագն Վարագյան Среда, 11 ноября 2020 г.