«Բայց ես նրանց հերոս չեմ համարում: Իրենք անմարդկային դժվարություններով անցել ու տուն են վերադարձել». Մարինե Մանուչարյան
Advertisement 1000 x 90

«Բայց ես նրանց հերոս չեմ համարում: Իրենք անմարդկային դժվարություններով անցել ու տուն են վերադարձել». Մարինե Մանուչարյան

Եկա ասեմ, որ ես կարեկցում եմ գերությունից վերադարձած տղաներին, գիտակցելով, թե ինչի միջով են անցել: Աղոթում եմ, որ մյուսներն էլ գոնե ֆիզիկապես անվնաս վերադառնան: Հուսով եմ կկարողանան ստանալ հոգեբանական ու բժշկական պատշաճ օգնություն` դառը փորձառությունը հաղթահարելու ու բնականոն կյանք վերադառնալու համար: Հուսով եմ էս հասարակությունը բավարար հոգատար կգտնվի նրանց հանդեպ:

Բայց ես նրանց հերոս չեմ համարում: Իրենք անմարդկային դժվարություններով անցել ու տուն են վերադարձել: Մի ստեղծեք տերմինների ծուղակ բոլորիս համար: Դուք (ես էլ ձեզ հետ) չգիտեք, թե ինչ հանգամանքում են գերի ընկել, դուք չգիտեք, թե ում գործողությունների արդյունքում են գերի ընկել, դուք չգիտեք առհասարակ շատ մանրամասներ, և կախելով հերոսի պատվավոր պիտակը, ևս մեկ արհեստական կարգավիճակի մեջ եք դնում նրանց: Մի արեք: Գերու պիտակը հանեք ու պարզապես մարդուն հանգիստ թողեք: Թողեք թող վերականգնվի` շրջապատված սիրելիներով, հարազատներով, մասնագետներում: Էդ ամենի արանքը պետք չի որ «հերոս» գոռացող հասարակություն խցկվի:

ՏՂԵՐՔԸ ՏՈւՆ ԵՆ ԵԿԵԼ ու փառք աստծո:

*քննարկում չեմ ծավալելու: Սա իմ կարծիքն է:

Մարինե Մանուչարյանի էջից:

Եկա ասեմ, որ ես կարեկցում եմ գերությունից վերադարձած տղաներին, գիտակցելով, թե ինչի միջով են անցել: Աղոթում եմ, որ…

Опубликовано Marine Manucharyan Вторник, 15 декабря 2020 г.



Նման նյութեր