Ռուսական Военно-политическая аналитика առցանց պարբերականը հոդված է հրապարակել, որում վերլուծել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության հեռանկարներն ու տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
Հոդվածում մասնավորապես նշվում է, որ դեկտեմբերի 16-ին պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե ինչպես օգնել տարածաշրջանի երկրներին դիմակայել «ռուսական ազդեցությանը», ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնական Կլարկ Կուպերը խոսել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայման հետևանքով «ապակայունացման ռիսկի» մասին: Պաշտոնյայի խոսքով՝ Վաշինգտոնը կողմ է արտահայտվում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունների անհրաժեշտությանը, ինչպես նաև «լրացուցիչ ուշադրություն է դարձնում հումանիտար տարածքին»:Բայց, թե ինչպես է դա արտահայտվում այն ժամանակ, երբ Ռուսաստանը լայնամասշտաբ և բարդ մարդասիրական խնդիրներ է իրականացնում տարածաշրջանում, մնում է անհասկանալի:
Դեռևս դժվար է ասել, թե հնարավոր կլինի արդյոք Հարավային Կովկասում ռազմաքաղաքական «դեկորացիայի» արմատական փոփոխությունից հետո վերականգնել միջազգային միջնորդության ձևաչափի գործունեությունը, որը, մեղմ ասած, այնքան էլ արդյունավետ չի եղել: Վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոշտ նկատողություն են ստացեկ Իլհամ Ալիևի կողմից, որը չի հոգնում կրկնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «մնացել է անցյալում», իսկ Ղարաբաղի կարգավիճակը «գնում է դեպի գրողի ծոցը»: Վեց շաբաթ ակտիվ ռազմական գործողություններից հետո պատերազմը դադարեցնել հաջողվել է բացառապես Մոսկվայի ակտիվ միջնորդության արդյունքում, մինչդեռ Ռոբերտ Օ’Բրայանի՝ «սկանդինավյան խաղաղապահներ» տարածաշրջան գործուղելու մասինհայտարարությունը, պարզվեց, դատարկ խոսակցություն էր:
Օգտվելով Ադրբեջանի և Թուրքիայի օգտին Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավոր ուժերի (կեղծ կրոնական աղանդներից մինչև «սորոսականներ») «փայլուն գործունեության» հետևանքով առաջացած կաթվածից՝ Բաքուն աշխատում է իր համար առավելագույն ձեռնտու սահմաններ գծել: Առաջին հերթին, Սյունիքում, որտեղ սպառնալիքի տակ է Գորիսը Կապանին և Մեղրիին միացնող հիմնական ճանապարհը, այնուհետև նաև Վայոց ձորում և Գեղարքունիքում, այսինքն ՝ այն տարածքներում, որոնք Ալիևը, խոսելով դեկտեմբերի 10-ին Բաքվում զորահանդեսի ժամանակ, բնորոշել է որպես «ադրբեջանական հողեր»:
Կենտրոնանալով իրենց անցողիկ իշխանությունը պահպանելու վրա՝ Նիկոլ Փաշինյանի «թիմը» կարծես թե Հայաստանի և Ղարաբաղի հայկական հատվածի անվտանգության հիմնախնդիրների լուծումը (մինչև սահմանի վիճելի հատվածների դելիմիտացիա և դեէսկալացիա) գցում է ռուս խաղաղապահների վրա: Ակնհայտ է, որ ցանկացած դեպք, որը տեղի կունենա, հասարակությանը կներկայացվի արևմտամետ տեղեկատվական ռեսուրսների կողմից որպես փաստարկ ՝ ինչպես հակառուսական տեսանկյունից, այնպես էլ Բաքվի և Անկարայի հետ «բարիդրացիական հարաբերությունների» հաստատման օգտին՝ հատկապես այն իրավիճակում, երբ Կապանը, Գորիսը և Սյունիքի մարզի սահմանամերձ շատ գյուղեր, ինչպես 1991-1992 թվականներին, կրկին հայտնվել են զանգվածային գնդակոծությունների և դիվերսիոն և ահաբեկչական հարձակումների ուղղակի սպառնալիքի տակ:
ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում Իլհամ Ալիևի վերջին ելույթը վկայում է Փաշինյանին լիակատար աջակցության մասին` վերջինիս աղանդավորական աշխարհայացքով և ապակառուցողական պարտվողական ներքին և արտաքին քաղաքականությամբ, որի հիմնական դրույթները վերջին երկու տասնամյակների ընթացքում բազմիցս հրապարակավ հայտարարվել և ձևակերպվել է «Հայկական ժամանակ» թերթի այն ժամանակվա խմբագրի կողմից: … Ադրբեջանի հետ սահմանային պայմանագրի հիպոթետիկ ստորագրումը (սահմանազատումն իրագործվում է Google քարտեզների օգտագործմամբ՝ չնայած, որ կան «չպահանջված» քարտեզներ) և «Ղարաբաղից հայկական զորքերի վերջնական դուրսբերումը», ինչպես պահանջում են Բաքվում, օրինականացնում է Երևանի անցումը «նոր քաղաքական մտածողության» գիծ, որը կմերժի Ղարաբաղի հայերին աջակցել, և նրանք այսուհետ կհամարվեն «Ադրբեջանի քաղաքացիներ»: Ավելորդ է ասել, որ դրանից հետո նրանց մեծ մասը գրեթե ամբողջությամբ կտեղափոխվի Հայաստան, իսկ հետո Ռուսաստան և դա ընդամենը ժամանակի հարց է: Եվ միևնույն ժամանակ, տարածաշրջանում արդեն իսկ քողարկված հարձակումների օբյեկտ դարձած ռուսական խաղաղապահ առաքելության կարիքը չի լինի:
Ադրբեջանում դժգոհություն էր առաջացրել Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր հայկական գյուղերի (նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններում) ռուսական խաղաղապահ գործողության գոտում ընդգրկումը, Հադրութը հոկտեմբերին գրեթե ամբողջությամբ գրավվել էր ադրբեջանական բանակի կողմից՝ թուրքերի ակտիվ աջակցությամբ:
Կրեմլի միջնորդությամբ նոյեմբերի 10-ի գիշերը ձեռք բերված զինադադարը, հետագա «խաղաղապահ միջնորդությամբ», խանգարել է Բաքվին գրավել ԼՂ մնացած տարածքը, ներառյալ Ստեփանակերտը, բողոքում են Ադրբեջանում և Արևմուտքում: Ալիևի մի քանի հաղորդագրություններից կարելի է եզրակացնել, որ Բաքվի համաձայնությունը Մոսկվայի խաղաղապահ առաքելությանը ստացվել է այն երաշխիքների դիմաց, ըստ որոնց՝ Բաքվի վերահսկողության տակ են անցնում Աղդամի, Քարվաճառի և Լաչինի շրջանները, որոնց համար մարտերը հղի կլինեին մեծ կորուստներով: Ռուս «խաղաղապահների» արագ տեղակայումը (այս բառը հաճախ գրվում է չակերտների մեջ) փաստացիորեն ամրապնդել է «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի մի մասի շարունակական պահպանումը», և ապագայում Մոսկվան, իբր կարող է պայմաններ ստեղծել անկլավում «ռուսական պրոտեկտորատ» ստեղծելու համար: Դժգոհություններ են հնչում Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով ստեղծված միջգերատեսչական հումանիտար կենտրոնի մասնագետների, ներառյալ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների և հումանիտար գործողությունների համար պատասխանատու այլ «ռազմական ստորաբաժանումների» հաշվին հայտարարության մեջ նշված Ռուսաստանի զինված անձնակազմի քանակի (1960 մարդ) ավելացման վերաբերյալ: Խաղաղապահների հրամանատարությունը գեներալ-գնդապետ Ռուստամ Մուրադովի և շտաբի պետ, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի կողմից ներկայացվում է որպես «անհամաչափ» նրանց հայտարարագրած թվերի հետ:
Ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը չի պարունակում հղումներ Լեռնային Ղարաբաղի որևէ իրավական կամ քաղաքական կարգավիճակի մասին: Դե ֆակտո ստացվում է, որ այն բաժանված է Բաքվի կողմից վերահսկվող հարավային մասի (նախկին ԼՂԻՄ տարածքի մինչև 40%) և ռուս խաղաղապահների կողմից պահպանվող մնացած տարածքի: Այնուամենայնիվ, ռելիեֆը և հակառակորդ կողմերի դիրքերը ենթադրում են բազմաթիվ «գորշ գոտիների» ձևավորում, որոնք կարող են լուրջ խնդիրների աղբյուր դառնալ: Կասկած չկա, որ ցանկացած հնարավոր միջադեպ ամեն կերպ կխթանվի արևմտյան բարեսիրական ուժերի և նրանց տեղական ծառայողների կողմից, որոնք զուգահեռներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի, Աբխազիայի և Մերձդնեստրի միջև, որոնք նույնպես պաշտպանված են ռուսական զորքերով` Վրաստանի և Մոլդովայի կողմից ռազմական «վերամիավորման» փորձերից:
Լոգիստիկան պարզեցնելու համար ռուսական և հայկական կողմերը քննարկում են Ասկերանի շրջանի օդանավակայանի վերականգնման և արդիականացման հնարավորությունը, ինչը նշանակում է Ռուսաստանի և Արցախի միջև ուղիղ կապի օղակ: «Ջերմ հանդիպումը (Ռ. Մուրադովի և Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյան միջև), ռուս խաղաղապահների և Ղարաբաղի հայերի միջև հարաբերությունների սառնության բացակայությունը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կողմից հրապարակված սահմանների փոփոխման հետ կապված գործողությունների քարտեզները դժգոհություն են առաջացնում Բաքվում:
«Առաջին պատերազմի» ավարտից քառորդ դար անց Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը, հիմնովին այլ իրավիճակում, արդեն դառնում է բացասական (գոնե տեղեկատվական ոլորտում) ակնարկների և մտազուգորդումների պատճառ, որոնց դեմ պրագմատիկ բնույթի ցանկացած փաստարկ հաճախ անզոր է: Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի «ապակայունացման» արհեստականորեն հարուցված մեղադրանքները ուղեկցվում են ՄԱԿ-ի պահանջներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի վերոհիշյալ մոտեցումներին չհամապատասխանելու մեղադրանքներով, համաձայն որի՝ ցանկացած հիպոթետիկ խաղաղապահ գործողություն պետք է բացառեր այս կամ այն կողմի դաշնակից երկրների կամ համանախագահ երկրների դաշնակիցների զորքերի առկայությունը: Այստեղ նկատի ունեն, առաջին հերթին, Ռուսաստանը ՝ որպես Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից, որը երաշխավորում է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառույցների պահպանումը, և ինչի համար, կարծես, շատ են անհանգստանում արևմտյան գործընկերները: Այն փաստը, որ դադարել է արյուն թափվել, նրանց իրականում չի անհանգստացնում, աշխարհաքաղաքականությունը շատ ավելի կարևոր է: Ի վերջո, եթե բանակցությունները վերսկսվեն որևէ ձևով, ապա Ռուսաստանը, իր «վաղեմի նպատակին» հասնելուց հետո, կարող է «վճռական ազդեցություն» գործել դրանց վրա, այդ թվում՝ հենվելով տեղում իր ռազմական ներկայության վրա:
Թվում է, որ Թուրքիան իր «նեոօսմանյան» հավակնություններով, Անդրկովկասում հանդես գալով ոչ միայն որպես ինքնուրույն խաղացող, այլ նաև որպես Վաշինգտոնի և հատկապես Լոնդոնի ամենամոտ (թեկուզ խնդրահարույց) գործընկեր, կօգտագործվի որպես իրավիճակ կայունացնելու և Մոսկվայի ջանքերը «հավասարակշռելու» գործոն: Ի տարբերություն Մոսկվայի, Անկարան կարիք չունի հավասարակշռություն փնտրել հակառակորդ կողմերի միջև, որոնցից մեկը լրջորեն թուլացել է ռազմական պարտության և առաջացած սուր ներքաղաքական ճգնաժամի պատճառով: Կասպյան պետության հետ երկկողմ կապերի ձևաչափը և մակարդակը հնարավոր է դարձնում տարածաշրջանում ռազմական ներկայության ամրապնդումը այնքանով, որքանով Աք-Սարայը (Թուրքիայի նախագահական նստավայրը) հարկ կհամարի:
Ռուս խաղաղապահների գործունեության հնարավոր խնդիրները կարող են վերածվել հասարակության կարծիքի ՝ հօգուտ Անկարայի, որի հեղինակությունն Ադրբեջանում ակնհայտորեն գերազանցում է Ռուսաստանի և նրա քաղաքականության ընկալմանը: Վերջապես, չնայած Ղարաբաղի դեմ պատերազմի համար տեղափոխված միջազգային ահաբեկչական խմբավորումների մի քանի մարտիկների Մերձավոր Արևելք վերադառնալու մասին տեղեկություններին, մնացածը կարող են մնալ տեղում «ըստ պահանջի»: Իհարկե, վերը նշվածները չեն նպաստում ռուսական խաղաղապահ գործողությունն անկայուն և միևնույն ժամանակ արագ փոփոխվող տարածաշրջանում: Ավելին, երբ ՆԱՏՕ-ի համախմբված գիծը ձևավորվում է հակառուսական հիմքի վրա, Անդրկովկասում Մոսկվայի առջև ծառացած մարտահրավերները կարող են ձեռք բերել նոր հարթություն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։