Ինձ թվում է՝ ամեն ինչ հասել էր մի կետի, որ պատերազմ պետք է լիներ․ Աշոտ Փաշինյան․ Freenews.am. tert.am
Advertisement 1000 x 90

Ինձ թվում է՝ ամեն ինչ հասել էր մի կետի, որ պատերազմ պետք է լիներ․ Աշոտ Փաշինյան․ Freenews.am. tert.am

Ինձ թվում է՝ ամեն ինչ հասել էր մի կետի, որ պատերազմ պետք է լիներ։ Այս մասին Freenews.am-ի հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ իր կարծիքով՝ պատերազմն այս փուլում անխուսափելի՞ էր։

Հարցին՝ մտավախություն ունի՞, որ այն կարող է կրկնվել, Աշոտ Փաշինյանն արձագանքել է, որ մտավախություն չունի, բայց իր մտքերում միշտ հավանական համարել է և համարում է։

Հարցին՝ պատերազմի ընթացքում տարբեր պատրվակներով ծառայությունից փախչողներին մեղադրո՞ւմ է, թե՞ կարելի է հասկանալ մարդկային վախերը, Փաշինյանի որդին պատասխանել է․ «Դժվար է մեղադրելը, բայց մեղադրելու է իրականում։ Պետությունը պարտավորություններ ունի քաղաքացու նկատմամբ, բայց, միևնույն ժամանակ, քաղաքացին պարտավորություններ ունի պետության նկատմամբ։ Իդեալիստական պետականամետ մտածողության մեջ մեղադրելու շատ բան կա, բայց մարդկային տեսանկյունից էլ՝ չգիտեմ»,-նշել է նա։

Անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով՝ ի՞նչ պոտենցիալ  ունի ՀՀ-ն, Աշոտ Փաշինյանը պատասխանել է․ «Կարծում եմ՝ Հայաստանը կարող է դառնալ մշակութային, արվեստի համաշխարհային կենտրոն, Հայաստանը կարող է արտահանել էսթետիկ մտածողություն, ապագայի սիրուն, կոնկրետ ու կոնստրուկտիվ տեսլականներ։ Կարող ենք ուղղորդել աշխարհին, ինչու ոչ, եթե հասնենք այդ կետին։ Պետք է փորձենք այդպես անել, որովհետև այսօր դժվար է ուղղորդվել ինչ-որ մեկից։ Դժվար է, որովհետև ինչ-որ մեկն այդքան ճշմարիտ չէ, որ իրենից ուղղորդվես։ Պետք է դնենք նպատակակետ՝ ուր ենք տանում Հայաստանը, գուցե մենք կլինենք այդքան ճշմարիտ»։

Հարցին՝ ե՞րբ և ինչպե՞ս կյանքը կսկսվի նորից, ինչպե՞ս ժպտալ, Փաշինյանը պատասխանել է․

«Մեր ժպիտի հետ այնքան ցավ է գալիս, որ հակասություններ են առաջանում մեր երջանկության տեսլականի ու մնացածի հետ, ինչ-որ կետերում արդարացի էլ չի թվում երջանկության մասին մտածելը։ Այդ հարցի պատասխանները գտել եմ ապագայի մեջ, որովհետև երկար մտածել ու հետո հասկացել եմ, որ բոլորիս կյանքի որևիցե կետում մեզ չի բավարարել ներկան, ու չկա մի կետ, որ մենք ասենք՝ ամեն ինչ այնքան լավ է, որ լավ է, վատ է եղել միշտ։ Լավ եղել է այն ժամանակ, երբ ապագայի լավ տեսլական ենք ունեցել, ներկան երբեք լավ չի եղել։ Ես որոշեցի, որ նույն մոտեցումը պետք է ունենամ այս ամենից հետո, որովհետև մեր պայքարը միշտ ապագայի համար է եղել, ոչ թե ներկայի։ Ինձ թվում է՝ ներկան չպետք է դեր ունենա մեր աշխատանքային պրոցեսներում, պետք է ուժեղ գտնվենք ու հաստատակամ գնանք ապագայի՝ անկախ նրանից՝ ներկան մեզ ինչքան է խանգարում, հարվածում»։

Անդրադառնալով իրեն ուղղված քննադատություններին՝ հագուստի ընտրության վերաբերյալ, Աշոտ Փաշինյանն ասել է․ «Իմ հագուստի մասին են շատ խոսակցություններ եղել, բայց ինձ դուր է գալիս այդ խոսակցությունն այնքանով, որ տարբեր մտածողությամբ մարդիկ ինչ-որ քննարկում են անում ու ինչ-որ կետի են հասնում։ Այն մտածողությունը Հայաստանում, որ հագուստն ինչ-որ ձևերի պետք է լինի, ինչ-որ չափանիշներ կան, չես հասկանում։ Օրինակ՝ ես չեմ մտածում, որ ես ուրիշ ձևով եմ հագնվում, քան մնացածը, ու որ նման խոսակցություն է լինում, ես զարմանում եմ, ասում եմ՝ ինչ-որ մի բան ուրի՞շ ձև եմ արել»։

tert.am