Ցանկացած ազգային ինքնություն հենվում է առասպելների’ միֆերի վրա։ Ազգային միֆերը ստեղծում են հերոսներ, հերոսական ճակատամարտեր, հանուն ազգի նահատակների կերպարներ, հավատքի մարտիրոսներ, որոնցից հաջորդ սերունդները պետք է օրինակ վերցնեն։ Մի խոսքով, կերտվում է ազգային ինքնություն։
Առանց նման միֆերի չի կարող լինել ազգային ինքնություն, հետեւապես նաեւ ազգ, ազգ երեւույթի քաղաքական իմաստով, եւ կասկածի տակ դնել այդ միֆերը հարված է ազգային ինքնությանը։
Այս ամենը հասկանալի է, սակայն կա մեդալի մյուս կողմը։ Ազգային միֆերը կոդավորում են մեր մտածողությունը, պահելակերպն, արտաքին ազդակների հանդեպ մեր ռեֆլեքսները։ Քանի որ ազգն, այդ հասկացության քաղաքական իմաստով, գտնվում է զարգացման ու փախակերպումների’ մետամորֆոզների շարունակական փուլում, անհրաժեշտություն է առաջանում պարբերաբար վերագնահատել այդ միֆերն, անցյալի սխալները չկրկնելու համար։
Ազգային մտածողությունն արհեստական քարացած ինտելեկտ չէ, որն ինչպես կոդավորվել է, այդպիսին էլ պետք անփոփոխ մնա։ Այն պետք է զարգանա, վերաիմաստավորվի, նոր հերոսներ ու հակահերոսներ ստեղծի։
Ինձ համար հասկանալի է իմ նախորդ գրառման հանդեպ առաջացած սուր արձագանքը, քանի որ կենտրոնական միֆն էի կասկածի տակ դրել եւ հերոսի ու հակահերոսի տեղերը փոխել։ Դա էլ սպասում էի ու քանի-որ ես չեմ ստեղծում ու փոխում այդ միֆերը, նպատակն ընդամենը անցյալն ու ներկան այլ դիտանկյան տակ գնահատելն էր հետապնդում։
Անցյալի վերաիմաստավորումը պարտադիր է, անցյալը ռեվիզիայի ենթարկելով պետք է ստեղծենք անցյալից տարբերվող ապագա։ Ավելին, միֆերի հիմնական իմաստը հենց այն է, որ դրանք մշտապես քննարկվեն ու վերաիմաստավեն։ Այլապես որն է դրանց գոյության իմաստը։
Միայն հոգով ու մտքով մահացած ազգերն են ապրում քարացած կարծրատիպերի գերության մեջ։
Ստեփան Դանիելյանի էջից:
Առասպելներն ու ազգայնականությունը
_______Ցանկացած ազգային ինքնություն հենվում է առասպելների’ միֆերի վրա։ Ազգային…
Posted by Stepan Danielyan on Monday, May 10, 2021