Էդգարդո Բաուսա. «Մեսին խաղն ավարտեց ցավերով»
Advertisement 1000 x 90

Էդգարդո Բաուսա. «Մեսին խաղն ավարտեց ցավերով»

Արգենտինայի հավաքականիգլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան պատմել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի Ուրուգվայի դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական խաղում հանդես է եկել ցավերով:

37D0A65500000578-3770284-image-a-12_1472794711367

37D0BA9A00000578-3770284-image-a-24_1472795101322

37D0F4D700000578-3770284-image-a-14_1472794950549

«Մեսին խաղն ավարտեց ցավերով, սակայն մենք գիտեինք, որ այդպես է լինելու: Լավ է, որ նա կարողացավ մինչև վերջ մնալ խաղադաշտում, ինչը վկայում է նրա տղամարդկության մասին: Ով ունեցել է պուբալգիա (աճուկային հատվածի ցավեր), գիտի՝ ինչ է դա: Սակայն Մեսիի բնավորությունը նրան թույլ տվեց մնալ խաղադաշտում: Տեսնենք՝ կկարողանա նա մասնակցել Վենեսուելայի դեմ խաղին: Հաշվի առնելով նրա ցավերը՝ կարելի է ասել, որ Մեսին անցկացրեց հիանալի հանդիպում»,- Բաուսայի խոսքը մեջբերում է Ole-ն:

37D0F09B00000578-3770284-image-a-22_1472795031173

37D0FB7000000578-3770284-image-a-27_1472796123375

37D11E9E00000578-3770284-image-a-28_1472796270830

Մեսիի գոլի շնորհիվ արգենտինացիներն Ուրուգվայի հավաքականին հաղթել էին նվազագույն հաշվով: Վենեսուելայի դեմ արտագնա ընտրական խաղը կկայանա սեպտեմբերի 7-ին:

37D135D300000578-3770284-image-a-13_1472794859735