Ռուբեն Մնացականյանը ծագումով հյուսիսային Արցախից էր՝ Գետաշենի իշխանական տոհմից։ Հենց այդ տարածքի պաշտպանությանն էլ նա մասնակցել է «Кольцо» գործողության ամենասկզբում։ Այնտեղից էին նրա հորական գծով նախնիները, իսկ մորական գծով նախնիները Մուշից էին և 1915թ․-ին ստիպված են եղել զենքը ձեռքին ճանապարհ հարթել դեպի Արևելյան Հայաստան։
2015թ․-ին նրան հատուկ գտան գենետիկայի մասնագետները Շվեյցարիայից, որպեսզի միջազգային հետազոտության շրջանակներում անալիզի ենթարկեն նրա ԴՆԹ-ն՝ հայ իշխանական տոհմերի ամբողջական տոհմաբանական հավաքածու կազմելու նպատակով։
Զուգահեռաբար իրականացվող ԴՆԹ-անալիզի արդյունքում հայերի մոտ հայտնաբերվել է լիակատար համապատասխանություն 5-6 հազար տարի առաջվա գերեզմաններից հայտնաբերված նախնիների գենոտիպի հետ։ Խորհրդային տարիներին Ռուբենի ազգականները փոխել են Մելիք-Մնացականյան իշխանական ազգանունը, ջնջելով Մելիք՝ «իշխան» նշանակող հատվածը։ Ստալինյան ժամանակներում բարձր ծագման մասին ցանկացած ակնարկի համար կարելի էր կյանքով վճարել։ Իսկ հետո արդեն ոչ ոք կրկին չփոխեց ազգանունը։
Ռուբեն Մնացականյանը մանրամասն գիտեր ամբողջ Հայաստանը, իր անվերջ արշավների ընթացքում ոտքովանցել էր գրեթե ամբողջ երկիրը։ Նա գիտեր, թե որտեղ ինչ մեգալիթներ (հսկա քարե հուշարձաններ) կան, գիտեր դրանց հայտնաբերման և ուսումնասիրության պատմությունը։ Նա պատմաբանների համար բացահայտեց և ցույց տվեց, օրինակ, Կոտայքի մարզում գտնվող մեգալիթյան ամրոցը՝ Արագածից դեպի արևելք, Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջին՝ Բուժական գյուղից վերև։ Այն պայմանականորեն Բուժաբերդ են անվանում, քանի որ մինչև օրս պաշտոնական անվանում չունի։
Ռուբենը պատմում էր, թե որքան զարմացած ու հուզված էր հնագետ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջին տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանը, երբ առաջին անգամ տեսավ այդ ամրոցը։ Նրան ապշեցրել էր այն, որ այդպիսի հուշարձանը, այն էլ՝ մայրաքաղաքին այդքան մոտ, նրանց անհայտ է եղել։ Եվ սա միակ դեպքը չէ։
Նման իրավիճակներ շատ անգամ են եղել, օրինակ՝ մեր անվանի հնագետներից մեկն ասում էր, որ հայտնաբերել է Հայաստանի ամենամեծ գերեզամանավայրը կամ ամենամեծ դամբանաթումբը, իսկ Ռուբենը պատասխանում էր, որ այն ամենևին էլ ամենամեծը չէ։ Ամենամեծը բոլորովին ուրիշ վայրում է, նա նշում էր շրջանը, մոտակա քաղաքներն ու գյուղերը և ասում էր, որ ցանկացած հարմար ժամանակ պատրաստ է նրա հետ միասին գնալ այնտեղ և ցույց տալ։
Նա ռուսական Այլընտրանքային պատմության լաբորատորիայի գիտարշավի գիդն էր Հայաստանում 2016թ․-ին։ Նրա հետ բարեկամական հարաբերություններ հաստատեցին Ա․ Սկլյարովը, Ա․ Ժուկովը և այլ մասնակիցներ։ Բոլորը նրան անվանում էին ինչպես «Միմինո» ֆիլմում՝ Ռուբիկ ջան։
Բացի այն, որ նա ամբողջ կյանքում պատմությունն ուսումնասիրել էր ոչ միայն գրքերով, այլև հենց բուն վայրերում, նա նաև ձիասպորի վարպետ էր, դերասան և կասկադյոր, ավարտել էր Գեղարվեստաթատերական ինստիտուտը (այդպես էր այն ժամանակ կոչվում ԵԹԿՊԻ-ն) և նկարահանվել էր հայկական (և ոչ միայն) կինոյի ճակատամարտերի տեսարանների մեծ մասում, եթե ոչ բոլորում․ օրինակ՝ «Հուսո աստղը» ֆիլմի երկու մասերում՝ «Դավիթ Բեկ» և «Մխիթար Սպարապետ» (ռեժ․ Էդմոնդ Քեոսայան) և այլն։ Երիտասարդ տարիներին նա նման էր Անդրեյ Միրոնովին, ինչի պատճառով ինստիտուտում դա նրա մականունն էր դարձել։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am