Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գտնվող մզկիթի առաստաղը, չդիմանալով մի քանի օր շարունակ տեղացած ձյան ծանրությանը, փլվել է այդտեղ գտնվող մարդկանց վրա:
Այս մասին տեղեկացնում է CNN Turk-ը: Փլուզման պատճառով կա մեկ զոհ: Շուրջ 10 մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:
Թուրքիայում մի քանի օր չդադարող ձյան պայմաններում երկրի 20 նահանգում, այդ թվում և Ստամբուլում դադարեցվել են դասընթացները ինչպես դպրոցներում, այնպես էլ համալսարաններում: Ստամբուլի որոշթաղամասերում ձյան շերտի հաստությունը հասել է 122 սանտիմետրի: