Այսօր լրացավ 44-օրյա պատերազմի ավարտի տարելիցը։
Մեկ ամբողջ տարի է, ինչ Արցախ այցելելիս շատերի հետ զրույցս պարզապես մենախոսության է վերածվել։ Մեկ ամբողջ տարի է, ինչ Շուշիս միայն կարողանում եմ հեռվից տեսնել ու ամեն անգամ ինքս ինձ խոստանալ, որ միևնույն է՝ ես այնտեղ վերադառնալու եմ։ Անելիքներ դեռ շատ ունեմ։
Սակայն չեմ կարող հաշտվել, որ մեկ ամբողջ տարի է՝ մեր գործողություններով արժանին չենք վերադարձնում բոլոր նրանց, ովքեր հերոսաբար պաշտպանեցին մեր ապրելու և մեր ապագան կերտելու իրավունքը, ովքեր պարզապես տապալեցին Արցախն ամբողջովին հայաթափելու թուրք-ադրբեջանական ցեղասպան մտադրությունը:
Նրանց շնորհիվ է, որ ես ապրելու եմ հայկական Արցախում և ապրելու եմ իմ բնօրրան Արցախով։
(Նկարն արել եմ պատերազմից հետո առաջին անգամ Արցախ այցելելու ժամանակ)
Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան էջից