Լայանան ընտանիքի հետ Ամանորն անցկացրել է Օդեսայում. արկածներով ու վախերով լի վերադարձ թռիչքը երգչուհին երբեք չի մոռանա
Advertisement 1000 x 90

Լայանան ընտանիքի հետ Ամանորն անցկացրել է Օդեսայում. արկածներով ու վախերով լի վերադարձ թռիչքը երգչուհին երբեք չի մոռանա

Life.panorama.am-ին երգչուհի Լայանան պատմել է Օդեսայում տոներն անցկացնելու ու արկածներով լի վերադարձի մասին:

«Այս  տարի Ամանորի գիշերը անցկացրել եմ Հայաստանում և հենց գիշերն էլ անմիջապես մեկնել եմ ընտանիքիս մոտ՝ Օդեսա: Ամուսիսն, աղջիկս և սկեսուրս ինձ այնտեղ սպասում էին, ես ավելի շուտ չկարողացա մեկնել, քանի որ նախապես աշխատանքային պայմանավորվածություն ունեի»,- պատմեց երգչուհին ու շարունակեց.

«Որոշեցինք տոնական օրերը անցկացնել դրսում և արդյունքում շատ գեղեցիկ օրեր ունեցանք: Աղջկաս համար Օդեսայի Ամանորը իսկական հեքիաթ էր՝ ամենուր լույսեր, ձիեր, բարձր տրամադրություն: Այնտեղ Ձմեռ պապիների յուրաքանչյուր քայլափոխի կարելի էր հանդիպել»:

Տոնական օրերը երգչուհու ընտանիքի համար անմոռանալի են անցել, սակայն վերադարձը լի է եղել արկածներով: Նրանք ստիպված են եղել եղանակային վատ պայմաններից ելնելով ժամերով սպասել օդանավակայանում, ապա միայն Թուրքիա մեկնելով՝ վերադառնալ Երևան.

«Օդեսա-Երևան չվերթի փոխարեն եկանք երեք իքնաթիռ փոխելով՝ Օդեսա-Ստամբուլ-Կիև-Երևան չվերթներով: Եղանակը թռիչքի համար բարենպաստ չէր, ոչ մի օդանավակայան ինքնաթիռների չէր ընդունում. Մրրիկ, փոթորիկ և ձյուն՝ ալեկոծ ծովի վրայով անհնար էր թռչել: Երբեք չենք մոռանա այս Նոր տարին: Համարյա թե երկու տարեկան Էլինան իրեն իսկական հերոսի նման պահեց, հենց ինքնաթիռ էինք նստում, քնում էր, հենց վայրէջք էինք կատարում՝ արթնանում էր, իսկ մենք անդադար վազում էինք այս քաղաքից մյուսը, այս օդանավակայանից՝ մեկ այլը, որպեսզի շուտ հասնեինք Հայաստան»:

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր