Տանկերի, ԲՏՌ-ների մեջ վառված զինվորներ էին տեղափոխվում, բավական շատ էին կյանքի ցուցումով վիրավորները. մեր լավ սերունդը կորցրեցինք. Բժիշկների ու բուժքույրերի հուշերը՝ պատերազմից. pastinfo.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Տանկերի, ԲՏՌ-ների մեջ վառված զինվորներ էին տեղափոխվում, բավական շատ էին կյանքի ցուցումով վիրավորները. մեր լավ սերունդը կորցրեցինք. Բժիշկների ու բուժքույրերի հուշերը՝ պատերազմից. pastinfo.am

Պատերազմը սկսվելուն պես առաջնագծում կանգնած էին սպիտակ բանակի մարտիկները։ Տոնոյան ԲԿ-ի գրեթե բոլոր բժիշկներն ու բուժքույրերը անմնացորդ նվիրումով մասնակցեցին բոլոր աշխատանքներին:

«Բոլորը մթության մեջ էր։ Միայն վիրահատարանն էր լուսավոր։ Զարմանալի էր, նման բան չէին տեսել, բոլորը տխուր էին։ Շատ սոված էինք, բայց ոչինչ չասացինք ու մեկ ժամում վիրահատարան պատրաստենք առաջին հարկում։ Հետո բերեցին զինվորներին։ Անդադար վիրավորներ էին բերում։ Սկզբնական շրջանում վերջույթներից էին վիրավորները։ Առաջին օգնությունը ցուցաբերում էինք, ուղարկում էինք Ստեփանակերտ։ Աշխատում էր 50 բժիշկ»,- «Փաստինֆո»-ին պատմել է վիրահատարանի բուժքույր Մարիամ Սիմոնյանը, որը պատերազմի առաջին օրերից մեկնել էր Արցախ` օգնելու բժիշկներին:

Տոնոյան ԲԿ անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ Արա Տեր-Ստեփանյանը սեպտեմբերի 27-ին արդեն Հադրութում էր։ Փորձառու բժիշկն ավելի հմտորեն է կարողանում թաքցնել իր զգացմունքները։ Պատմում է, որ 44- օրյա պատերազմի ժամանակ իրավիճակն անկանխատեսելի էր։

«Ծայրահեղ ծանր վնասվածքներ էին։ Այնպիսին, որոնք որ մեր այսօրվա բժշկական գրականության մեջ չի նկարագրվում։ Կային նաև հիվանդներ, որոնք տանկերի, ԲՏՌ-ների մեջ վառված էին ու պահանջվում էր շատ ծանր բուժում, խորը մասնագիտական գիտելիքներ, որը ի փառ մեր տղաների ու բժիշկների, կարողացել ենք մաքսիմում կազմակերպել, տեղում կատարել անհրաժեշտ վիրահատություններ և իսկապես շատ կյանքեր փրկվել են մեր կողմից»։

Բժիշկներն ու բուժքույրերն աշխատում էին ժամացույցի պես։ Վիրավորների չդադարող հոսքը ստիպում էր նրանց անընդհատ աշխատել՝ վաղ առավոտից մինչև ուշ գիշեր, երբեմն նաև մինչև հաջորդ լուսաբաց։ Բուժքույրը պատմել է, որ առաջնային աշխատանքն էր կանգնեցնել արյունահոսությունն ու ցավազրկել։ Իսկ վիրահատարանում միանգամից 4 սեղան էին զբաղեցնում։ Պատերազմի առաջին օրերին բուժքույրերի կարիք կար, օգնում էին նաև բժիշկները։ Անասթեզիոլոգը պատմել է՝ բոլորը ծարահեղ ծանր, կյանքի ցուցումով հիվանդներ էին։

Հադրութի հոսպիտալում ռումբերի տակ վիրավորներին ընդունում էին, արագ բուժօգնություն ցույց տալիս, ապա տեղափոխում Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց: Ադրբեջանական հրթիռների թիրախում թե՛ հոսպիտալի շենքն էր, թե՛ վիրավորներին տեղափոխող մեքենաները։

Ամբողջությամբ՝ pastinfo.am



Նման նյութեր