takprosto.cc կայքը ներկայացրել է ատամի մածուկն այլ կերպ օգտագործելու 10 պատճառ:
Ատամին մածուկն օգտագործելով՝ հեշտությամբ կարող եք սպիտակեցնել հին, խամրած սպասքը:
Ատամի մածուկն օգտակար է նաև ակնոցները մաքրելու համար: Ատամի մածուկի շատ փոքր մաս պետք է քսել ակնոցների ներքին հատվածին:
Կոշիկների սպիտակ հատվածները մաքրելը շատ դժվար է: Երբեմն հնարավոր չի լինում դրանց վերադարձնել նախկին սպիտակությունը: Ատամի մածուկով կոշիկի սպիտակ հատվածներին կարելի է վերադարձնել դրանց նախկին գույնը:
Բաց գույնի պատերի վրա առաջացող դեֆեկտները կարելի է շտկել ատամի մածուկով:
Եթե մթերք պատրաստելուց հետո ձեր ձեռքերից ձկան, սխտորի կամ էլ սոխի հոտ է գալիս, ձեռքերը կարող եք լվանալ ատամի մածուկով, և հոտը կանհետանա:
Եթե արդուկը հագուստի վրա հետքեր է թողնում, ապա այն պետք է մաքրեք ատամի մածուկով:
Դիսկի վրա առաջացած խազերը ևս կարելի է հեռացնել ատամի մածուկով: Սակայն այս դեպքում քիչ ատամի մածուկ պետք է վերցնեք:
Լվացարանը մաքրելու համար ևս ատամի մածուկը կարող է պետք գալ:
Լոգարանի մյուս հատվածները մաքրելու համար ևս կարող եք ատամի մածուկ օգտագործել:
Որպեսզի լոգարանի դուռը մաքուր լինի, այն կարող եք մաքրել ատամի մածուկով: