Հայաստանում ձյուն է սպասվում, կցրտի 6-8 աստիճանով
Advertisement 1000 x 90

Հայաստանում ձյուն է սպասվում, կցրտի 6-8 աստիճանով

Հայաստանի տարածքում հունվարի 19-ին, 20-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 17-18-ը, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 16-21-ը քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ:

«Օդի ջերմաստիճանը 16-18-ը աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով»:

Երևան քաղաքում հունվարի 17-18-ը, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն: