Մարտի կեսին Երևանը նոր քաղաքապետ կունենա. «Հրապարակ»
Advertisement 1000 x 90

Մարտի կեսին Երևանը նոր քաղաքապետ կունենա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով` մարտի կեսին ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կստանձնի Երևանի կառավարումը:

Թերթը գրում է նաև, որ դեռևս նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք իմքայլական ավագանին օրենքում փոփոխություն է արել և հավելյալ 2 փոխքաղաքապետի հաստիք բացել։

«Օրենքը մի հատ փոխել են պատերազմից հետո, երբ քաղաքապետի` քաղպաշտպանության գծով տեղակալ ավելացրին, մեկ էլ վերջերս, երբ հանվեց գլխավոր ճարտարապետի հաստիքը, և տեղը դրեցին փոխքաղաքապետի հաստիք։ Առաջ 3+1 էր, հիմա դարձավ 5+1»,- ասել է «Հրապարակի» աղբյուրը։

Ստացվում է` ցանկացած պահի ավագանին կարող է նոր տեղակալ նշանակել։

Նշենք, որ երկայում Երևանի քաղաքապետը 4 տեղակալ ունի․ 1-ը՝ առաջին տեղակալ, 3-ը՝ տեղակալ։