Ուշ գիշերվա գրառում։
Հիմա, սկսեմ հեռվից։ Հասկանու՞մ եք, չէ, որ բազմաթիվ ռուսական բիզնեսներ, թիմեր եւ պարզապես անհատներ կփորձեն տեղափոխվել այլ երկրներ։ Որտեղ իրենց համար ավելի կոմֆորտային կլինի։ Ու լավ մասնագետների ներհոսքից միայն կշահեն այն երկրները, որտեղ դա կլինի։
Հայաստանը դրա համար լիքը նախադրյալներ ունի։
Բայց նաեւ լիքը բարդություններ։ Ու բերեմ կոնկրետ մի բարդություն, որի հետ հենց էսօր եմ շփվել։ Ու նաեւ մի քանի ամիս առաջ։ Էլ չասեմ, որ լիքը ընկերներիս հետ նույն խնդիրը կա։ Խոսքը գնում է արտասահմանյան անձնագիր ունեցողներին Հայաստանում աշխատանքի օրինական տեղավորելու մասին։
Օրինակ, կա մի հիանալի մասնագետ ՏՏ ոլորտի ու հիանալի մարդ։ Նա ռումինացի է։ Բայց ուզում է Հայաստանում ապրել ու աշխատել։ Բայց, ինքը դիպլոմ ստացել ա Լոնդոնում։ Ու հիմա իրենից ուզում են ապոստիլով հաստատված դիպլոմ։ Ու ինքը պետք ա գնա Լոնդոն, որ հաստատի դիպլոմը։
Մեկ ուրիշ դեպք։ Մարդ թողել է աշխատանքը՝ շատ մեծ, իսկապես շատ մեծ միջազգային ՏՏ ընկերությունում, ու եկել ա Հայաստան, քանի որ երկիրը դուրը եկել ա։ Բայց ինքն էլ Մոլդովայում ա ծնվել, ինքն էլ սովետի տարիներին, բայց գրանցված ա Ուկրաինայում, իսկ ապրել ա Մոսկվայում։ Ու հիմա մի այլ ձեւի թղթավարության ու քաշքշուկների մեջ ա։ Էլ չասեմ, որ էդ ամենից հետո էլ ինչ-որ պոլիկլինիկայից անալիզներ են ուզում։ Ու լիքը սենց պատմություններ պատմեմ։
Տպավորություն է, որ մենք մի այլ ձեւ թալիբներից փախչող փախստականների տակ մնացած, ինքն էլ մի այլ ձեւ աճող բնաչություն ունեցող երկիր ենք, մի այլ ձեւ մասնագետներ ունեցող բոլոր ոլորտներում, որ արհեստական խոչընդոտներ ենք ստեղծում, որ լավ մասնագետները հանգրծ չգան երկիր, հանկարծ չօգնեն ՏՏ եւ այլ ոլորտները զարգանան։ Vahan Kerobyan, ո՞նց անենք, որ թղթավարությունը պակասի, գործը շատանա։ Արեւն էլ շողա։
Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից