Աննա Գրիգորյանն ու Արթուր Ղազինյանը տեղերով կփոխվեն
Advertisement 1000 x 90

Աննա Գրիգորյանն ու Արթուր Ղազինյանը տեղերով կփոխվեն

Ազգային ժողովի հանձնաժողովներում պատգամավորների փոխատեղումներ կլինեն: ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ու Արթուր Ղազինյանը փոխատեղում կանեն: Ղազինյանն ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողով, Գրիգորյանը՝ մաշտշանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով կգնա:

Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց Արթուր Ղազրինայնը՝ նշելով, թե «տեղեկատվությունը լիարժեք չէ, առաջիկայում դրա վերաբերյալ կլինի հայտարարություն»:

Նշենք, որ Արթուր Ղազինյանը ընդդիմության թեկնածուն էր՝ պատշատության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնագահի պաշտոնում: Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» սակայն նրան այդպես էլ չնտրեց այդ պաշտոնում, ինչից հետո հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը մինչև այսօր թափուր է: