ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, հերքել է այն պնդումները, թե ինքը կատարելու է ավանդաբար Սպիտակ տան տիրոջ տիկնոջը վերապահված պաշտոնական պարտականություններից ոմանք: Այս հայտարարությամբ նա հանդես է եկել ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որից մի հատված հունվարի 19-ին եթեր է տրվել:
Լրագրողը հարցրել է Իվանկային, թե նա ինչպես վերաբերվում այն պնդումներին, թե իբր հենց ինքն է, այլ ոչ թե Թրամփի կինը՝ Մելանյան, «ըստ էության լինելու առաջին տիկինը»: «Կարծում եմ՝ դրանք անտեղի դիտարկումներ են»,- նշել է ընտրված նախագահի դուստրը: Նա նաև ընդգծել է. «Առաջին տիկինը միայն մեկն է, և նա մեծ գործեր ունի անելու», հաղորդել է ՏԱՍՍ-ը: