Առաջիկա օրերին սպասվում է ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
Advertisement 1000 x 90

Առաջիկա օրերին սպասվում է ձյուն․ ջերմաստիճանը կնվազի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մարտի 14-ի ցերեկը, 15-ին, 18-ի երեկոյան ժամերին, 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Մարտի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`մարտի 14-ի ցերեկը, 15-ին, 18-ի ցերեկը, 19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն:

Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Մարտի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան 3-7 մ/վրկ, մարտի 14-16-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 15-17-ի գիշերը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: