Հանրապետության առանձին շրջաններում, հատկապես՝ Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում, ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ արագությամբ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ ուժեղ քամու հետևանքով, հնարավոր է՝ կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ:
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում պահպանել անվտանգության կանոնները ուժեղ քամիների դեպքում: