ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ Հովիկ Աբրահամյանից ՀՀԿ-ից դուրս գալու դիմում չեն ստացել:
Դիտարկմանը, թե Աբրահամյանը հաստատել է տեղեկությունը, որ դուրս է գալիս Հանրապետական կուսակցությունից, Թադևոսյանն արձագանքեց. «Դե, եթե հաստատել է, թող բարի լինի դիմումն ուղարկի: Դիմում չենք ստացել, այս պահի դրությամբ դիմում չկա, հենց լինի, տեղյակ կլինեք»: