24News-ի աղբյուրների համաձայն՝ ԱԺ աշխատակազմին ուղարկում են տուն:
Ժամը 16։30-ին նախատեսվում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխան, որին ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԱԱԾ-ն քիչ առաջ հայտարարություն էր տարածել, որ տվյալներ են ստացվել, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր անցկացվող ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն՝ այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը։
Նաև նշենք, որ ԱԺ դարպասները զոդված են, ներսում տեղադրված են լուսաձայնային նռնակներ։