Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում մայիսի 6-ի ցերեկը, 7-11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:

Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`

Մայիսի 6-ի ցերեկը, 7-10-ին, 11-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին և 0-ի գիշերը առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։
Մայիսի 06-11-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: