«Հովիկ Աբրահամյանը ծուղակն ընկնող տեսակից չէ»
Advertisement 1000 x 90

«Հովիկ Աբրահամյանը ծուղակն ընկնող տեսակից չէ»

«Շրջադարձ հանուն զարգացման» ՀԿ նախագահ Էդվարդ Անտինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հովիկ Աբրահամյանի` վարչապետի պաշտոնից հարաժարականից հետո քաղաքական դաշտի «գիտակների» ճնշող մեծամասնությունն այն կարծիքին էին, որ Աբրահամյանը «մեղայականով» պետք է ներկայանար Սերժ Սարգսյանին, համոզեր, որ ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի նորից արժանանա Սարգսյանի վստահությանը, կհամաձայնի ղեկավարել ՀՀԿ նախընտրական շտաբը ու այնպիսի «շշմեցուցիչ» արդյունք կապահովի, որից հետո հույս կունենա, որ Սերժ Սարգսյանն իրեն «կների» ու կհամաձանի նրան նորից տեսնել իր թիմում, բայց արդեն թուլացած ու իր «տեղն» ու «չափն» իմացող: Հասկանալի է՝ սրանք ոչ այնքան վերլուծաբանների տեսակետներ են, որքան ստրկամիտների, կամ ավելի շուտ, մեր երկիրը պատած այդ ստրկական մթնոլորտի, որ ով դուրս գա Սերժ Սարգսյանի դեմ, կկործանվի ու իրենք էլ բավարար խելք ու հեռատեսություն ունեն, որպեսզի, վտանգը հասկանալով, շարունակեն հլու-հնազանդ սողալ Սարգսյանի ոտքերի տակ: Արդյունքում, անվտանգ վայելեն իրենց «լափը», թեպետ չգիտեն, թե իրենց չափաբաժինը կփոխոխվի, թե ոչ, կամ որքան ժամանակ դեռ կարող են վայելել այն՝ կախված Սերժ Սարգսյանի տրամադրությունից:

Հարգարժան ստրկամիտնե՜ր. ձեզ ոչ ոք չի մեղադում ձեր նման մտածելակերպի համար, առավելագույնը՝ ըմբռնումով են մոտենում կամ կարեկցանքով, արդարանալու կարիք չկա, առավել ևս՝ ուըիշներին մեղադրելու, որ եթե բոլորը ստրուկ լինեն, ձեր կարգավիճակին հավասարվեն, ապա ձեզ մեղադրող չի լինի, կամ էլ դուք ձեզ անհարմար վիճակում չեք զգա: Դա է պատճառը, որ ցանկացած ոք, ով ըմբոստանում է Սերժ Սարգսյանի դեմ, ստրկամիտների համույթն Աստծուց խնդրում է, որ այդ հանդուգնը պատժվի, որ իրենք կարողանան իրենց դիրքորոշումն արդարացված համարել: Խոսքս ամենևին Հովիկ Աբրահամյանի դեպքին չի վերաբերում, ավելի ճիշտ, ոչ միայն նրա դեպքին է վերաբերում, այլ՝ առհասարակ:

Հարկավոր է հասկանալ վերջապես, որ մեր երկրի ցանկացած անձ, ով էլ լինի՝ նախկին, թե ներկա իշխանավոր կամ ընդդիմության ներկայացուցիչ, ահել, թե ջահել, կին, թե տղամարդ, պետք է իրենց մեջ ուժ գտնեն ու ասեն. «Այսպես ապրել այլևս չի կարելի» ու որքան շուտ անեն դա, այնքան ավելի շուտ դուրս կգանք այս վիճակից: Իսկ Հովիկ Աբրահամյանի հետ կապված իմ տեսակետը առիթ ունեցել եմ ժամանակին հայտնելու, և կյանքը ցույց տվեց, թե ինչ տեղի ունեցավ:

 

«168 ժամ», 22 սեպտեմբեր, 2016թ., Էդվարդ Անտինյանի հետ հարցազրույցից մի հատված.

« – Այս օրերին կարծիքներ հնչեցին, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ստիպեցին հրաժարական տալ, այն դեպքում, երբ նա իշխանության ու ՀՀԿ-ի առանցքային դերակատարություն ունեցող ներկայացուցիչ էր: Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա հրաժարականը:

– Նախ՝ ես վստահ չեմ, որ Հովիկ Աբրահամյանին հրաժարականը պարտադրվել է: Ավելի շուտ, նա կանխազգալով, թե ինչ անմաքուր խաղ են խաղում իր որոշ թիմակիցներն իր գլխին, որպեսզի իրենց համար հարմար պահի նրան «քավության նոխազ» դարձնեն, Աբրահամյանն ընդառաջ քայլ արեց ու շատերին փաստի առաջ կանգնեցրեց: Իշխանության որոշ ուժեր Հովիկ Աբրահայմանին «հրելով»՝ ուզում էին ծուղակը գցել, բայց մեր նախկին վարչապետն այդքան հեշտ ծուղակն ընկնող տեսակից չէ, ուստի ճիշտ պահին կանգ առավ: Արդյունքում, իշխանության մեջ արևմտամետ ասոցիացվող թևն իներցիայով ինքը հայտնվեց այդ իսկ ծուղակում:

– Ըստ ԶԼՄ-ների՝ Հովիկ Աբրահամյանին առաջիկայում կառաջարկվի ԱԺ ընտրությունների ընթացքում ղեկավարել ՀՀԿ նախընտրական շտաբը:

– Նախ՝ շատ անլուրջ կլինի նման առաջարկ անելը, եթե այնպես ներկայացրեցին, թե փոփոխված Սահմանադրության պարագայում Հովիկ Աբրահամյանը չի համապատասխանում իշխանության ապագային միտված ազգային համաձայնության ծրագրերին, որից հետո նրան առաջարկել ղեկավարել գալիք ընտրությունների շտաբ, որով մեր երկրի ապագան է կանխորոշվելու: Խիստ կասկածում եմ, որ Հովիկ Աբրահամյանը նման առաջարկին կհամաձայնի, եթե մի պահ մտածենք, որ այն, այնուամենայնիվ, կարվի»: