Առաջիկայում շատ կցանկանամ մի հատ լավ, տնական տղայի խաղալ. Կարեն Գալստյան. life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Առաջիկայում շատ կցանկանամ մի հատ լավ, տնական տղայի խաղալ. Կարեն Գալստյան. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Կարեն Գալստյանը, ում հեռուստադիտողը ճանաչում է տարբեր հեռուստասերիալներից: Մշտապես բացասական կերպարներով հանդես եկող դերասանն այս պահին հեռուստատեսային որևէ աշխատանքում ներգրավված չէ, փոխարենը կենտրոնացել է թատրոնի վրա.

«Իրականում ես թատրոնի դերասան եմ, նկարահանվում եմ, երբ առաջարկներ են լինում, մնացած բոլոր ժամանակս հատկացնում եմ իմ իրական աշխատանքին՝ թատրոնին: Արդեն սկսվել է նոր թատերաշրջանը, սա նշանակում է, որ բացի  գործող ներկայացումներից, առջևում նոր պիեսներ են լինելու, որոնցում մեծ հաճույքով ներգրավվածություն կունենամ: Այս պահին աշխատում ենք Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործության վրա. տարին խոստանում է թատրոնում բուռն լինել»,- պատմեց «Գոյ» փորձարարական թատրոնի դերասանը:

Թե ինչի հետ է կապում ռեժիսորների ընտրությունը, երբ նրան միայն բացասական կերպարներ են վստահում, Կարենը ժպիտով նշեց.

«Ճիշտ է՝ հեռուստատեսային աշխատանքներում միշտ հանդես եմ եկել բացասական կերպարներով, իսկ թե ինչո՞ւ, այդ հարցին պատասխանել չեմ կարող, դա ռեժիսորների, պրոդյուսերների ընտրությունն է: Թեև պետք է չթաքցնեմ, որ միշտ էլ սիրել եմ բացասական հերոսների մարմնավորել, նրանց մեջ հետաքրքրությունը շատ մեծ է: Ինչևէ, առաջիկայում շատ կցանկանամ մի հատ լավ, տնական տղայի խաղալ»:

Դերասանը աշխատանքից զատ մեծ հետաքրքրություն ունի ֆուտբոլի նկատմամբ.

«Կարելի է ասել՝ գրեթե ապրում եմ ֆուտբոլով: Երկրպագում եմ իմ սիրելի թիմերին, բաց չեմ թողնում ցուցադրություններն ու նաև ինքս եմ  խաղում»,- պատմեց Կարենը:

Հետաքրքրվելով, թե ինչ է կատարվում դերասանի անձնական կյանքում, արդյոք սիրելի ունի, թե ոչ, Կարեն Գալստյանը խուսափողական պատասխան տվեց.

«Երբ հյուր ենք գնում, հյուրասիրվում ենք այնքան, որքան հյուրասիրությունն է: Իմ անձնականը միայն իմն է, հյուրասիրում եմ այնքան, որքան հնարավոր է»:

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր