ՀՀԿ-ն Ծառուկյան դաշինքի հե՞տ կհամագործակցի. asekose.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

ՀՀԿ-ն Ծառուկյան դաշինքի հե՞տ կհամագործակցի. asekose.am

«Ծառուկյանը հայտարարել է, որ լայն դաշինք  են ունենալու, բայց ովքե՞ր են այդ դաշինքում, ի՞նչ հարաբերություններ են ունենալու Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող դաշինքի հետ: Միայն սրանից հետո կարող ենք քիչ թե շատ կանխատեսում անել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նրա փոխանցմամբ՝ հնարավոր է 5-6 քաղաքական ուժ մուտք գործի խորհրդարան՝ դաշինքները ներառյալ:

«ՀՀԿ-ն ձգտելու է կայուն մեծամասնություն ձևավորել, դա պետք է լինի 54 տոկոս: Եվ, նայած, թե ինչ արդյունքեր կունենա ՀՀԿ-ն, դրանից կբխի իր մարտավարությունը՝ այլ կուսակցությունների, հատկապես Ծառուկյան դաշինքի հետ համագործակցության առումով»,-ընդգծեց քաղտեխնոլոգը: