Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մայիսի 18-ին հրապարակվել է ՀՕԿ-ի գլոբալ կլիմայական իրավիճակի վերաբերյալ զեկույցը: Զեկույցում ներկայացված են կլիմայի փոփոխության չորս հիմնական ցուցիչների ռեկորդային արժեքները.
Կլիմայի փոփոխության չորս հիմնական ցուցիչներն են.
?ջերմոցային գազերի կոնցենտրացիան,
?ծովի մակարդակի բարձրացումը,
?օվկիանոսի տաքացումը,
?օվկիանոսի թթվայնացումը:
Այս ցուցիչները 2021 թվականին նոր ռեկորդներ սահմանեցին: Ըստ ՀՕԿ-ի՝ սա ևս մեկ ակնհայտ ազդակ է, որ անթրոպոգեն գործունեությունը հանգեցնում է գլոբալ մասշտաբներով ցամաքային, օվկիանոսային և մթնոլորտային փոփոխությունների՝ էկոհամակարգերի կայուն զարգացմանը խոչընդոտող երկարաժամկետ վնասակար հետևանքներով։
ՀՕԿ-ի 2021 թվականի Գլոբալ կլիմայական իրավիճակների մասին զեկույցը հավաստում է, որ վերջին յոթ տարիները եղել են դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում երբևէ գրանցված ամենատաք տարիները։ Նշված տարիների համաչափ տաքացման ընթացքը խախտեց 2021 թվականը՝ տարվա սկզբում և վերջում Լա Նինյա եղանակային ֆենոմենի ի հայտ գալու արդյունքում։ Սա ունեցավ ընդամենը ժամանակավոր սառեցման ազդեցություն, սակայն չփոխեց ջերմաստիճանի բարձրացման ընդհանուր միտումը: 2021 թվականին գլոբալ միջին ջերմաստիճանը եղել է մոտ 1․11°C-ով բարձր (± 0.13) նախաարդյունաբերական ժամանակաշրջանի ջերմաստիճանի ցուցանիշից։
Քննադատելով «Կլիմայի փոփոխության դեմ պայքարի մարդկության անկարողունակ փորձի խղճուկ արդյունքները»՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անդրադարձավ ՀՕԿ-ի առաջատար զեկույցին՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել՝ փոխակերպվող էներգոհամակարգերում այլևս արդի ռեսուրսների ներուժը «փակուղի» մտած հանածո վառելիքների անդունդից վերաուղղորդել դեպի վերականգնվող էներգիայի արդյունավետ դաշտ։
Զեկույցին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։