Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է թաց ձյուն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է թաց ձյուն

Մայիսի 24-ի երեկոյան ժամերին և 24-ի լույս 25-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն և օդի ջերմաստիճանի անկում օդում մինչև 0-1 աստիճան ցրտի սահմաններում։

Երևան քաղաքում՝ մայիսի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:

Մայիսի 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում` մայիսի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 24-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:



Նման նյութեր