Մի քանի կարեւոր փաստ խոլերայի մասին
Advertisement 1000 x 90

Մի քանի կարեւոր փաստ խոլերայի մասին

CNN հեռուստաալիքը  նշել է մի քանի կարեւոր փաստ խոլերայի մասին։

Խոլերայով վարակումը տեղի է ունենում Vibrio cholerae մանրէով վարակված սննդի կամ ջրի օգտագործման դեպքում։ Մանրէն սովորաբար հանդիպում է արտաթորանքով վարակված ջրում։

Օրգանիզմի ջրազրկումը հեղուկն արագ կորցնելու հետեւանքով պատճառ է հանդիսանում, որպեսզի հիվանդությունը դառնա մահացու, եթե պացիենտին ժամանակին բուժօգնություն չցուցաբերվի։

Հիվանդության կարճ ինկուբացիոն շրջանը՝ երկու ժամից մինչեւ հինգ օր, բարձրացնում է բռնկումների հավանականությունը։

Խմելու համար նախատեսված ռեհիդրատացիայի լուծույթը կարող է հաջողությամբ բուժել խոլերայով հիվանդների 80 տոկոսին։

Արդյունաբերական զարգացած երկրներում խոլերան հազվադեպ է պատահում։

Անվտանգ խմելու ջուր չունեցող կամ անհամարժեք սանիտարական պայմաններում ապրող մարդիկ խոցելի են խոլերայով հիվանդանալու առումով։

Խոլերայի առաջին համաճարակը գրանցվել է 1817թ. Հարավարեւելյան Ասիայում։

2018թ. սեպտեմբերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացրել է 2017թ. խոլերայով վարակման ավելի քան 1,2 մլն եւ աշխարհի 34 երկրներում ավելի քան 5 600 մահվան դեպքերի մասին։ Եմենին բաժին է ընկել խոլերայի ենթադրվող դեպքերի 84 եւ մահերի 41 տոկոսը։

news.am