Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տաթևիկ Ռևազյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից։ Որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am կայքում։
Տաթևիկ Ռևազյանն իր հրաժարականի մասին հայտնել էր հունիսի 13-ին՝ իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով հայտարարություն։
Ռևազյանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հուլիսի 10-ից։