Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հունիսի 20-ի ցերեկը, 21-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունիսի 22-ի ցերեկը. 23-ի գիշերը և երեկոյան ժամերին, 25-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Հունիսի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը և 23-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ին կեսօրից հետո, 24-ին գիշերը և կեսօրից հետո, 25-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 21-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով: