Քամու ուժգնացում, կարկուտ անձրև. առաջիկա օրերի եղանակը
Advertisement 1000 x 90

Քամու ուժգնացում, կարկուտ անձրև. առաջիկա օրերի եղանակը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հունիսի 23-28-ին կեսօրից հետո և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Հունիսի 23-25-ին և 27-28-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: