Մրցավարի հարձակումն անպատիժ չմնաց:
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի որակազրկման մասին: Ֆրանսիացի մասնագետը չի կարող ղեկավարել թիմն առաջիկա 4 խաղերի ընթացքում:
Վենգերը մեղավոր է ճանաչվել 22-րդ տուրի «Բերնլիի» հետ խաղի ավելացրած ժամանակում ոչ պատշաճ վարքագիծ ցուցաբերելու մեջ. ֆրանսիացին հրել է 4-րդ մրցավար Էնթոնի Թեյլորին և գոռացել նրա վրա: Հաղորդվում է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչն ընդունել է մեղքը:
Վենգերը բաց կթողնի «Սաութհեմփթոնի» հետ գավաթի խաղը (հունվարի 28), ինչպես նաև՝ ԱՊԼ-ի խաղերը՝ «Ուոտֆորդի» (հունվարի 31), «Չելսիի» (փետրվարի 4) և «Հալ Սիթիի» (փետրվարի 11) հետ:
Ֆրանսիացին կվճարի նաև 30 հազար եվրոյի չափով տուգանք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը