Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը որոշել է վերցնել պատգամավորական մանդատը։ «Փաստինֆո»-ին այս մասին հայտնեց ինքը՝ Մարտուն Գրիգորյանը:
Նշենք, որ Մարտուն Գրիգորյանը նաև ԲՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահ է եղել:
Մանդատը նրան է փոխանցվել «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մանդատը վայր դնելուց հետո։