«Հեղափոխական» փոփոխություններ՝ պատգամավորների կյանքում. ԱԺ-ի միլիոնատերերը
Advertisement 1000 x 90

«Հեղափոխական» փոփոխություններ՝ պատգամավորների կյանքում. ԱԺ-ի միլիոնատերերը

Իշխանական պատգամավորները շարունակում են ներկայացնել իրենց հայտարարագրերը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Դրանց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ի տարբերություն շատ ու շատ շարքային հպարտ քաղաքացիների՝ ՔՊ-ական պատգամավորների կյանքում դրական տեղաշարժեր են տեղի ունենում և նրանց սոցիալական վիճակը միայն ու միայն բարելավվում է:

Դիցուք՝ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի տարեկան հայտարարագրում նշված է, որ թվով 8 անշարժ գույքի համատեղ սեփականատեր է. թվով 5 հողամաս, 5-ն էլ գտնվում են Քուչակ գյուղում, դրանք ձեռք են բերվել 2005 եւ 2006 թվականներին: Բացի այս, պատգամավորն ունի նաեւ անհատական բնակելի մեկ տուն, մեկ ավտոտնակ եւ հողին ամրակցված մեկ շինություն, որոնք եւս գտնվում են Քուչակում: Սրանք եւս ձեռք են բերվել 2005 եւ 2006 թվականներին:  ՔՊ-ական պատգամավորն ունի երկու ավտոմեքենա՝ 2007 թվականի արտադրության UAZ մեքենա, որը պատգամավորին նվիրել են 2016 թվականին: Գուցե նա այն գնել է, բայց հայտարարագրում ձեւակերպված է որպես նվիրատվություն: Իսկ 2013 թվականի արտադրության Toyota ավտոմեքենան Ասատրյանը գնել է 2016 թվականին: Նույն տարում՝ 2019 թվականին Ասատրյանը 1 մլն դրամով վաճառել է 1985 թվականի արտադրության Kamaz բեռնատարը: Պարզվում է՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրում ՔՊական պատգամավորի կյանքում դրական փոփոխություն է տեղի ունեցել` նա բնակարանատեր է դարձել: Վերջինս նաև 30 մլն 399 հազար դրամով կամ 72 հազար դոլարով բնակարան է գնել Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում: Գործարքի մյուս կողմը «Նորիկ-70» ընկերությունն է:

Պարզվում է՝ Արսեն Թորոսյանը վերջին մեկ ու կես տարում լուրջ կապիտալիստ է դարձել: Միայն 2021 թ հոկտեմբերին Արսեն Թորոսայնը մեկ օրում միանգամից 3 խոշոր անշարժ գույքի գնման գործարք է կնքել՝ Կոտայքի ու Արագածոտնի մարզերում, դրանից տասն օր անց՝ 2021 թ նոյեմբերի 26-ին, ևս մեկ հողատարածք ձեռք է բերել կրկին Կոտայքի մարզում՝ Քարաշամբի վարչական տարածքում:Ընդհանուր առմամբ՝ 2021 թվականին, 1 ամսում Արսեն Թորոսյանն հաջողացրել է 4 հողատարածք գնել Հայաստանի ամենաթանկ ամառանոցային գոտիներրում՝ 20 մլն դրամով, հայտարարագրում, սակայն Թորսյանը թաքցրել է՝ ինչ ծավալի կամ հեկտարի գույք է գնել: Ընդգծենք, մինչ այդ էլ՝ պատերազմի տարում, Արսեն Թորոսյանը հողատարածք էր գնել Ծաղկաձորի թանկարժեք տարածքում, իսկ թե որքա՞ն է վճարել պաշտոնյան, ի՞նչ եկամուտների հաշվին է Թորոսյանն հաջողել այսպիսի ահռելի հողատարածքներ գնել և ինչ նպատակով` չի նշվում:

Պատգամավոր Տրդատ Սարգսյանի՝  նոր պաշտոնի առնչությամբ ներկայացված հայտարարագրից պարզ է դառնում, որ պաշտոն չունենալու շուրջ 22 ամիսները բավականին բարեբեր են եղել սկանդալով պաշտոնը լքած և «ՔՊ» աշխատակազմի ղեկավար դարձած Սարգսյանի համար։ Մասնավորապես, եթե մարզպետի պաշտոնը ստանձնելիս Սարգսյանն ուներ 2 անշարժ գույք, որոնցից մեկը բնակարան էր, իսկ մյուսը՝ ծառ, պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սարգսյանն արդեն ուներ 5 անշարժ գույք՝ 2017թին նվիրատվություն ստացած 1 հողամաս և 1 բնակարան, 2021 թվականին գնված 1 բնակարան, 1 ավտոկայանատեղի և 1 բազմաբմակարան շենքի ոչ բնակելի տարածք։Այստեղ ուշագրավ է, որ 2017 թվականին նվիրատվություն ստացած հողամասը Տրդատ Սարգսյանը նախկին հայտարարագրերում չի ներկայացրել։ Այսքանով Տրդատ Սարգսյանի՝ ոչ պաշտոնյա եղած ժամանակների ձեռքբերումները չեն ավարտվում։ Հայտարարագրից պարզ է դառնում, որ նա 2020թին դարձել է «ՊՐՈՄՈՆԱԴ» ՍՊ ընկերության 100 տոկոսի բաժնետեր։

Պատգամավոր, իմքայլական Աննա Կարապետյանի՝ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները՝ բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած, կազմել են 2,400 և 3,500 դոլար:

Պատգամավոր Արփին Դավոյանը 2021-ին ձեռք է բերել HYUNDAI մակնիշի ավտոմեքենա՝ 2,500,000.00 դրամով: Նրա եկամուտները կազմել են 10,272,310.00 դրամ:

Պատգամավոր Արուսյակ Մանավազյանը 2020-ին ձեռք է բերել բնակարան՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում: Վերջինս նաև հայտարարագրել է 2020 թվականին թողարկված TOYOTA մակնիշի ավտոմեքենա, կանխիկ՝ 9,000.00 ԱՄՆ դոլար, 14,170.00 ԱՄՆ դոլարի եկամուտ:

Ավելորդ է նշել, որ Նոր Հայստանում պատգամավորական մանդատը իսկապես փոխում է մարդու կյանքը, դրա վառ ապացույցն էլ իշխանական երեսփոխանների կյանքի կտրուկ բարելավումն է պաշտոնները ստանձնելուց հետո

lurer.com



Նման նյութեր