«Արարատ հայաթի» սեփականատեր Սամվել Սարգսյանը սպասում է ՀՀԿ-ի որոշմանը. armtimes.com
Advertisement 1000 x 90

«Արարատ հայաթի» սեփականատեր Սամվել Սարգսյանը սպասում է ՀՀԿ-ի որոշմանը. armtimes.com

armtimes.com-ը գրում է. Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանը նույնպես ցանկանում է ընդգրկվել Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում՝ Վայոց Ձորի մարզից: Այժմ նա վարչապետի խորհրդականն է հասարակական հիմունքներով: Վերջինիս խորհրդական է նշանակել Հովիկ Աբրահամյանը 2014 թվականին վարչապետ նշանակվելուց հետո: Բայց հիմա, երբ Աբրահամյանը ոչ միայն վարչապետ չէ, այլեւ դուրս եկավ ՀՀԿ-ից, Սամվել Սարգսյանի այդ հնարավորությունը, կարծես թե, նվազեց:

Հարցին անդրադառնալով՝ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը, ինչպես միշտ, ցուցակին վերաբերող հարցերին այսպես պատասխանեց. «Չեմ կարող ասել, քանի որ վերջնական չէ, դեռ ցուցակը չկա»: Իսկ քննարկվո՞ւմ է Սամվել Սարգսյանի թեկնածության հարցը: «Մենք բոլոր հնարավոր տարբերակները քննարկում ենք, թեկնածուների ցանկն առայժմ աշխատանքային վիճակում է»,- խուսափողական պատասխանեց նա:

Սամվել Սարգսյանն ինքը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, թե դեռ շուտ է ընտրություններին իր ներգրավվածության եւ ցուցակում ընդգրկվելու մասին խոսելը, եւ փետրվարի 10-ից հետո նոր ինչ-որ բաներ ավելի հստակեցված կլինեն: «Նախնական տվյալներով, քաղաքական որոշումով ես չեմ ընդգրկվելու, հետո կարող է ինչ-որ բան փոխվի, ես չեմ կարող ասել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, որ Սամվել Սարգսյանի նկատմամբ կուսակցության վերնախավում անվստահություն կա այն պատճառով, որ ինքը Հովիկ Աբրահամյանի հետ մոտ հարաբերություններ է ունեցել, նա այսպես պատասխանեց. «Ես կարծում եմ, դա ավելի շատ կուսակցության վերի օղակներում լուծվող խնդիր է: Բայց ընտրությունների ժամանակ ես, իհարկե, իմ կուսակցության համար կաշխատեմ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր