Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում հերոսացած, լոռեցի Ռադիկ Հովակիմյանի եղբայրը: Փոքրիկին անվանակոչել են եղբոր՝ Ռադիկի անունով:
3.4 կգ քաշով, 51 սմ հասակով փոքրիկի ծնունդն ընդունել են բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանն ու մանկաբարձ-գինեկոլոգ Արամայիս Դունամալյանը:
Փոքրիկի ծնունդն ուրախացրել է ոչ միայն հարազատներին, այլեւ հիվանդանոցի ողջ անձնակազմին: Թե՛ մայրիկի, թե՛ նորածնի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: